33-ամյա երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ կային․ վարորդը ձերբակալվել է

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները հունվարի 12-ի ժամը 9-ի սահմաններում Իշխանասար գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «Օպել Զաֆիրա» մակնիշի մի մեքենա, որի սրահում ակնհայտ նկատվել է հրազեն՝ խզակոթին ամրացված փամփուշտներով. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Վարորդը պարեկներին հայտնել է, որ մեքենայի սրահում «ԻԺ-18 Ե» մոդելի մեկփողանի, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 19 փամփուշտ կան: Հայտնել է նաև, որ հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ պապին, իսկ նրա մահից հետո՝ 2005 թվականից, տնօրինել է ինքը:

Սիսիան քաղաքի բնակիչ 33-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, իսկ նրա «Օպել Զաֆիրա» մեքենան, զենք-զինամթերքով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: