Արգելափակումից դուրս է բերվել 137 տրանսպորտային միջոց

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումները շուրջօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել շրջայցեր, հերթապահություններ, ինչպես նաև նախապես ծավալված առաջնային օգնության կետերում քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն՝ տրամադրելով տաք սնունդ և տաքանալու պարագաներ։

May be an image of snowplow, arctic, road and text

«Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են հերթապահություն իրականացնել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հենակետերում, Արագածոտնի մարզի Քուչակ, Ծիլքար գյուղերի մոտակայքում, Սյունիքի մարզի Գորայք, Շինուհայր, Աղվանի բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի և Դիլիջան-Երևան 7-րդ կմ-ի մոտակայքում։
Հունվարի 10-ից 12-ը ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան, Սևան, Ջերմուկ, Վայք, Հրազդան, Ապարան քաղաքներում, Ջրվեժ, Ֆանտան, Գորայք, Սպանդարյան, Գողթանիկ, Կարմրաշեն, Ալագյազ գյուղերում, Երևան-Սևան, Ապարան-Կայք, Վանաձոր-Ստեփանավան, Սարավան-Զանգեր, Տաթև-Լծեն-Սիսիան, Գորիս-Տաթև, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին։

Վերոնշյալ հատվածներում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և 182 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով փրկարարական ծառայողները համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինարարական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։