ԼՂ-ի գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախել է Հայաստան․ HRW-ը զեկույցում փաստագրել է Արցախի դեմ Բաքվի հանցանքները

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի համաշխարհային զեկույցը։ Ադրբեջանին նվիրված զեկույցում առանձին անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին։ Մասնավորապես, նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողությունը վերականգնելու համար, մեկօրյա մարտից հետո Լեռնային Ղարաբաղի ուժերը հանձնվել են։

«Ավելի քան 100,000 էթնիկ հայեր՝ շրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունը, փախել են Հայաստան։ Ռազմական գործողությունը հետևել է տարածաշրջանում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մի քանի ամիսների խիստ պակասին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկության խափանման պատճառով, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին»,- գրում է HRW-ը։

Նշվում է, որ հունիսի կեսերից սկսած Ադրբեջանն արգելափակել է մարդասիրական բոլոր ապրանքների առաքումները և պարբերաբար արգելափակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հիվանդների տեղափոխմանը։

Ադրբեջանը նաև անջատել է էլեկտրաէներգիայի և գազամատակարարման գծերը, ինչը հանգեցրել  է էլեկտրաէներգիայի կանոնավոր ամենօրյա անջատումների: Դեռևս սեպտեմբերյան ռազմական գործողությունից առաջ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում և Լեռնային Ղարաբաղում պարբերաբար փոխհրաձգություններ են բռնկվել՝ սպառնալով այդ շրջանների խաղաղ բնակիչների անվտանգությանն ու ապրուստին:

Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է կատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի և հուլիսի միջանկյալ որոշումները, որոնք կոչ էին անում Բաքվին ապահովել «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։

Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը ձերբակալել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մի քանի ներկայացուցիչների՝ նրանց մեղադրելով, ի թիվս այլնի, ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և սահմանի ապօրինի հատման մեջ:

«Կառավարություններն ու միջկառավարական կազմակերպություններն ահազանգել են հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Հոկտեմբերին ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին «թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը» և «առաջարկել ամուր երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության համար», ինչպես նաև կոչ է արել ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային դիտորդական առաքելություն ստեղծել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հոկտեմբերին ընդունված համատեղ հայտարարության մեջ 34 երկրներ կոչ են արել Ադրբեջանին «անմիջապես պայմաններ ստեղծել էթնիկ հայերի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար» ու ապահովել իրավիճակի միջազգային մոնիթորինգ»,- գրում է HRW-ը։

Զեկույցում նաև փաստագրված են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։ Մանրավորապես, շարունակվում են կառավարության քննադատների հետապնդումները, խոսքի ու ԶԼՄ-ի ազատությունը սահմանափակ է։ Մարդիկ հետապնդումների են ենթարկվել ու բանտարկվել սոցիալական ցանցերում գրառումների համար։ Ներկայացվում են նաև լրագրողների կալանավորումները։

Ասվում է նաև, որ մարդու իրավունքների վերաբերյալ երկարաժամկետ մտահոգություններն Ադրբեջանում պահպանվել են 2023 թվականին: Կառավարությունը խստորեն սահմանափակել է խոսքի, հավաքների և միավորումների ազատությունները: Շարունակվում են խոշտանգումները և դաժան վերաբերմունքը ոստիկանությունում և կալանավայրերում։

Նշվում է, որ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ անօրինական դատապարտված։ Իշխանությունները բազմաթիվ քննադատների դատապարտել են 30-օրյա կալանքի և ձերբակալել երկու քաղաքացիական ակտիվիստների՝ Բախտիյար Հաջիևին և Գուբադ Իբադօղլուին, որոնց սպառնում է երկարաժամկետ ազատազրկում:

Իշխանությունները մնում են թշնամաբար տրամադրված բողոքի ցույցերի նկատմամբ՝ բռնի կերպով ցրելով դրանցից մի քանիսը, որոշ դեպքերում՝ ապօրինի, և բանտարկելով խաղաղ ցուցարարներին։

Խոշտանգումները և դաժան վերաբերմունքը շարունակում են սովորական մնալ ոստիկանությունում, իսկ իրավապաշտպան խմբերը և լրատվամիջոցները հաղորդում են խոշտանգումների վերաբերյալ հավաստի պնդումների մասին: Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի համար անպատժելիությունը մնում է սովորական երևույթ:

Նշվում է նաև, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել վատ վերաբերմունքի, շորթման, կամայական կալանավորման և խտրականության պետական ու ոչ պետական դերակատարների կողմից:

Էմմա Չոբանյան