Ուկրաինայում Baykar գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարում

Լուրեր

27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Բոլորը

Ուկրաինայում թուրքական Baykar ընկերության՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։

«Մենք ակնկալում ենք, որ Baykar-ի գործարանի շինարարությունը կավարտվի երկու տարվա ընթացքում»,- դեսպանի խոսքերն է մեջբերում 24 TV-ն։

Նա չի նշել գործարանի կառուցման վայրը՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով:

Նախկինում դիվանագետը հայտարարել էր, որ ձեռնարկության գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի ավարտը։ Baykar ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է մոտ 100 մլն դոլար ներդնել Ուկրաինայում նախագծերում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար։

Ուկրաինայի դեսպանը նաև հայտնել է, որ Կիևը մասնակցում է Թուրքիայի կողմից ստեղծվող Kaan հինգերորդ սերնդի կործանիչի շարժիչների արտադրության մրցույթին։

Բացի այդ, նրա խոսքով, ANKA-3 ԱԹՍ-ներն ու ATAK-2 հարվածային ուղղաթիռները հագեցած են ուկրաինական արտադրության շարժիչներով։