Վաշինգտոնի կտրուկ շրջադարձային վարքագիծը. Շահան Գանտահարյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահի մոտ հռետորաբանական վայրիվերումներն ու կտրուկ շրջադարձերը հետեվողական վարքագծի բնույթ են կրում:

Այնքան, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցեական վերագրումները, հետեվողների մոտ սկսել են տարակուսանքներ ստեղծել հայտարարվածի եւ դրա համապատասխան իրականացվող քայլերի բացակայությունը կանխատեսելով:
Փհենյան-Վաշինգտոն արձանագրված փոխմեղադրական մագլցողականությունը մի պահ աշխարհը համոզեց, որ միջուկային պատերազմի մեկնարկը սարերի հետևում չէ: Կտրուկ շրջադարձը Վաշինգտոնի կողմից, ավելի կոնկրետ` նախագահ Թրամփի ոճային եւ բովանդակային փոփոխությամբ հատկանշված հանկարծակի հայտարարությունը ո՛չ միայն մերձեցման, այլ նաեւ հարաբերությունների բնականոնացման ու դեպի համագործակցության դաշտ հեռանկարի ուրվագծեր ցույց տվեց Հյուսիսային Կորեա-ԱՄՆ հարաբերությունների նոր էջի վրա:
Բոլորովին տարբեր չէր նաեւ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների պատկերը. թեեւ այստեղ միջուկային պատերազմի մեկնարկի նախադրյալներ չկային, այսուհանդերձ սառը պատերազմ հիշեցնող նախօրյակին գտնվելու մթնոլորտի տարածումն էր հատկապես Վաշինգտոնի, ապա նաեւ Մոսկվայի կողմից: Պատժամիջոցներ, կոչեր, դիվանագիտական անձնակազմերի տուն կանչեր, նախագահական ընտրություններին ազդած լինելու ամբաստանություններ, որոնք գրեթե դիվանագիտական կապերի ամբողջական խզման հասնելու տպավորություն են թողում։
Եթե ոչ կտրուկ, այս դեպքում դանդաղ շրջադարձ արձանագրելու երեւույթ պարզվեց նաեւ այս հարթությանը վրա: Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման նախօրյակին, ընթացքում եւ դրանից անմիջապես հետո հռետորաբանությունը բոլորովին ուրիշ ոճ եւ բովանդակություն ուներ: Երեւում էին Վաշինգտոն-Մոսկվա մերձեցման եւ որոշ տեղեր համագործակցության ընդհանուր եզրեր: Այդ եզրերից գլխավորը կարող էր դիտարկվել Սիրիայում ռազմաքաղաքական ծրագրերի իրականացման համար փոխադարձ որոշակի հասկացողության հանգելը:
Ընդհանուր վարքագծից թվում է, որ անմասն չի մնացել նաեւ Վաշինգտոն- Թեհրան հարաբերությունների ընթացքը: Դարձյալ միջուկային ընդհանուր համաձայնագրից իր մասնակցության չեղարկումը, ապա ճնշում` համաձայնագիրը ստորագրած պետություններին հետեւելու իր օրինակին, եւ նոր պատժամիջոցների ձեռնարկման գործողություններ: Եւ ահա շրջադարձ կատարելու նախաքայլը` նախագահ Թրամփի Թեհրանի մասին կատարած վերջին հայտարարությունը. «Ունեմ այն զգացումը, թե իրանցի ղեկավարները մոտ օրերս պիտի խոսեն Վաշինգտոնի հետ»:
Անկախ նրանից, որ «մոտ օրերս»-ը անորոշ ժամկետ է եւ հայտնի չէ, թե ի՛նչ եզրերի շուրջ պիտի ձեռնարկվի երկխոսությունը, Թրամփը շրջադարձի նախապատրաստական հող է նախապատրաստում այս հայտարարությամբ:
Հիմնական այս երեք ուղղությունների վրա կատարված հռետորաբանական շրջադարձերը ուղենշում են Վաշինգտոնի կամ ավելի մասնակի բնութագրումով՝ թրամփյան ելեւէջային վարքագիծը:
Հիմա, նկատենք չորրորդ ուղղությունը: Այժմ, ամերիկյան պատժամիջոցներ սկսել են որդեգրվել Անկարայի նկատմամբ: Երկար ժամանակից ի վեր հայտարարողական մակարդակի վրա կայացման ընթացքում արձանագրվող պարանաձգումնային իրավիճակից հետո Վաշինգտոնը տպավորություն է թողում, որ գործնական փուլ են թեւակոխում Անկարայի նկատմամբ
կատարված մեղադրանքները:
Խնդիրը իհարկե վերաբերում է ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության արարքում երկու նախարարների ունեցած դերակատարությանը: Մինչ, պաշտոնական Անկարան հայտարարում էր համաչափ հակազդեցությամբ հանդես գալ: Նախընթաց այլ արարներ մագլցողական լարվածություն էին առաջացրել Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում. բազմիցս դեսպաններ հետ էին կանչվել եւ ոչ շատ ուշ վերադարձել իրենց պաշտոնին` զանազան փուլերում:
Անկախ նրանից, որ փոխպատժամիջոցային քայլերի ձեռնարկումը ըստ էության կարող է վերաբերել «Բրանսոնը Գյուլենի դիմաց» փոխանակման գործողություն ապահովելու առաջադրանքին, այդուհանդերձ տարբեր պատճառներ համոզում են, որ մագլցողականության առաստաղի բարձրացումը սահմանափակ է. Թրամփը հանկարծ կարող է հիշել Անկարայի ռազմավարական կարեւոր դաշնակից լինելու հանգամանքն ու այդ հանգամանքի պատմական կարգավիճակը: Հատկանշական է Թուրքիայի արտգործնախարարի միաժամանակյա հայտարարությունը` «ամերիկյան սպառնալիքների պատժամիջոցները Թուրքիայի վրա ազդեցություն չպիտի ունենան». քիչ հետո ասելու համար, որ ամերիկացի իր պաշտոնակցի հետ քննարկել են այն միացյալ քայլերը, որոնք հնարավոր է որդեգրել Իտլիպում: Սա չի նշանակում, որ Իտլիպի համար ամեն ինչ համաձայնեցվել է, բայց թե միասին քննարկելիք եւ անելիք ունեն, դա պարզ է:
Թրամփի ոճային եւ բովանդակային սաստկացումները, սպառնալիքները շարունակում են արձանագրել կտրուկ, արագ շրջադարձեր: Փհենյանը, Թեհրանն ու Մոսկվան դա են վկայում. թվում է նաեւ, որ այս առումով շարքը կհամալրի նաեւ Անկարան:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր