Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հաղթում է Էրդողանի առաջադրած թեկնածուին․ հանրային հարցումների արդյունքներ

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից շրջակա միջավայրի նախկին նախարարի առաջադրումը որպես մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, հանրային օրակարգ է բերել վերջին չորս հանրային հարցումների արդյունքները, որոնք բոլորը ցույց են տալիս գործող ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը, գրում է Turkish Minute-ը։

Մասնավորապես, Էրդողանը կիրակի հայտարարել էր շրջակա միջավայրի նախկին նախարար, ԱԶԿ-ի պատգամավոր Մուրադ Քուրումին իր կուսակցությունից քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին՝ Ստամբուլը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուից «հետ վերադարձնելու համար»։

Դեկտեմբերին Metropoll-ի կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքների համաձայն՝ Իմամօղլուն ստանում է ձայների 48,2 տոկոսը, Քուրումը՝ 33,9 տոկոս։

2019 թվականի ընտրություններում Իմամօղլուին աջակցել են քուրդ ընտրողները, ինչպես նաև ազգայնական İYİ (Լավ) կուսակցության ընտրողները։ Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք նա կարող է կրկին շահել այդ ընտրողների աջակցությունը, քանի որ ընդդիմադիր կուսակցություններն այլևս միասնական չեն։ Այս կուսակցությունները նույնպես նախատեսում են առաջադրել իրենց թեկնածուներին։

Ըստ Metropoll-ի՝ չնայած խնդիրներին՝ İYİ կուսակցության կողմնակիցների 84,2 տոկոսը և քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կողմնակիցների 75 տոկոսը հայտարարել են, որ Ստամբուլի ընտրություններում իրենց ձայնը տալու են Իմամօղլուին։

Երբ մեկ այլ ընկերության՝ Sonar-ի անցկացրած հարցման ժամանակ քաղաքացիներին հարցրել են, թե ում կցանկանային տեսնել Ստամբուլի հաջորդ քաղաքապետի պաշտոնում․ հարցվածների 31 տոկոսը նշել է՝ Իմամօղլուն, մինչդեռ միայն 6,7 տոկոսն է ասել, որ որպես հաջորդ քաղաքապետ կցանկանար տեսնել Քուրումին: Նույն հարցումը ցույց է տվել, որ Իմամօղլուի վարկանիշը 93,7 տոկոս է, իսկ Քուրումինը՝ 67,8 տոկոս:

Նոյեմբերին Optimar սոցիոլոգիական ընկերության անցկացրած մեկ այլ հարցում էլ ցույց է տվել, որ Իմամօղլուին աջակցությունը կազմել է 48,8 տոկոս, իսկ Քուրումինը՝ 30,2 տոկոս:

Իմամօղլուն համարվում է Էրդողանի ամենահզոր քաղաքական մրցակիցը։ Նրա անունը մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների հավանական թեկնածուների թվում էր, որի ժամանակ Էրդողանը երկրորդ փուլով հաղթեց CHP-ի նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Հանրաճանաչ քաղաքապետին, սակայն, սպառնում է քաղաքական արգելք և բանտարկություն, եթե այն հաստատվի բարձրագույն վերաքննիչ դատարանի կողմից։

Չորրորդ հարցումը, որը ցույց է տալիս, որ Իմամօղլուն հաղթում է ԱԶԿ-ի թեկնածուին, վերջերս անցկացվել է ORC ընկերության կողմից: Հարցումը ցույց է տվել, որ Իմամօղլուն հավաքել է ձայների 40,8 տոկոսը՝ ընդդեմ իշխող դաշինքի քաղաքապետի թեկնածուի, որն այն ժամանակ դեռ հայտնի չէր, որը ստացել է ձայների 40,2 տոկոսը։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ծնունդով Անկարայից Քուրումը գլխավորել է Էրդողանի կողմից անցած ամիս անցկացված կուսակցական ներքին հարցումը։

2019 թվականին Իմամօղլուն հաղթել էր Էրդողանի կուսակցությունից թեկնածու Բինալի Յըլդըրըմին։ Նա համարվում է ընդդիմության լավագույն թեկնածուն 2028-ի նախագահական ընտրություններում ԱԶԿ-ին հաղթելու համար։

Էմմա Չոբանյան