Հարավային Կորեան արգելել է շան մսի արտադրությունն ու վաճառքը

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

2027 թվականից Հարավային Կորեայում կարգելվի շներին մեծացնել և մորթել՝ նրանց միսն ուտելու նպատակով, ինչպես նաև շան միս վաճառել։ Համապատասխան օրենքն ընդունվել է հունվարի 9-ին Սեուլի խորհրդարանի կողմից՝ դրանով իսկ վերջ դնելով դարեր շարունակ գոյություն ունեցող պրակտիկային։

Արգելքին կողմ է քվեարկել 208 պատգամավոր, ևս երկուսը ձեռնպահ է մնացել, գրում է The Korea Times-ը։

Շան սպանությունը կհանգեցնի երեք տարի ժամկետով ազատազրկման կամ 30 միլիոն վոնի (20,800 եվրո) չափով տուգանքի, մինչդեռ սննդի համար շներ բուծելը կամ շան միս վաճառելը կհանգեցնի երկու տարվա ազատազրկման կամ 20 միլիոն վոն տուգանքի։ Բացի այդ, նոր օրենքն օգնություն կտրամադրի շների մսի ոլորտում աշխատող մարդկանց վերաորակավորման համար:

Հարավային Կորեայում շան միս ուտելը ավանդաբար համարվում է շոգին դիմացկունությունը բարձրացնելու միջոց: Վերջին տարիներին այն ավելի ու ավելի քիչ են կիրառում, հատկապես՝ երիտասարդները։ Հարավային Կորեայում արդեն մի քանի տարի քննարկվում էր շան միս ուտելու արգելքը, որին աջակցել է նախագահ Յուն Սեոկ Յոլը։

Կենդանիների իրավունքների պաշտպանները, ի թիվս այլ բաների, քննադատում են շներին դաժան մեթոդներով մորթելու պրակտիկան՝ էլեկտրաշոկերով կամ կախելու միջոցով։

Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին մոտ 1100 ֆերմաներ շներ էին բուծում սննդի համար, ընդհանուր առմամբ, պահելով 570,000 շուն և 1600 ռեստորանների շների միս մատուցելով։ Իր հերթին, կորեական շների միս արտադրողների և վաճառողների ասոցիացիան հայտնել է, որ արգելքը կվերաբերի մոտավորապես 3,500 շների ֆերմաների, որտեղ կա 1,5 միլիոն շուն, ինչպես նաև 3000 ռեստորանների: