Ադրբեջանում քննարկվում է այլ պաշտոնյաների հետ Ալիևի որդու մասնակցությունը ԱՄԷ նախագահի ընդունելությանը․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Նախօրեին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բեն Զաիդ ալ-Նահյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից պաշտոնական ընդունելություն է տրվել՝ ի պատիվ ԱՄԷ ղեկավարի։ Ադրբեջանի նախագահականի տարածած լուսանկարներից երևում է, որ Ալիևն այս անգամ պաշտոնական միջոցառմանը մասնակցել է ոչ թե կնոջ՝ երկրի առաջին փոխանախագահ Մեհրիբան Ալիևայի, այլև, առաջին անգամ, որդու՝ Հեյդար Ալիև կրտսերի հետ։ Նա նստած է եղել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նույն սեղանի շուրջ։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ևս ակտիվորեն քննարկվում է Ալիև կրստերի մասնակցությունը պաշտոնական ընդունելությանը՝ հաշվի առնելով, որ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում։

Նշվում է, որ այսպիսով Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, որդուն, որը, ի տարբերություն կնոջ և դուստրերի, գրեթե չի մասնակցում պաշտոնական ու հանրային միջոցառումների, որոշել է նախապատրաստել քաղաքական ակտիվ գործունեության։ Այս տարի Ադրբեջանում սպասվում են նաև Միլլի Մեջլիսի ընտրություններ և, հնարավոր է, Հեյդար Ալիև կրտսերը դառնա պատգամավոր, ինչպես ժամանակին հայրը՝ Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան