Քարաբերդում՝ շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում, հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր պարունակություններ

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի Քարաբերդ բնակավայրում՝ շրջակա միջավայրում և բնակիչների օրգանիզմում, հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն․ գրում է ecolur.org-ն։

Քարաբերդ գյուղում շահագործվում է Քարաբերդի ոսկու հանքավայրը։

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները  «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում 2022թ․ փորձանմուշներ են վերցրել Քարաբերդի տարածքի հողից, մակերևութային ջրերից և հանքարդյունաբերական թափոնների կուտակումների վայրերից։

Հետազոտության արդյունքները ներկայացրել է «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն։

Մկնդեղ (As)

Հողի նմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցում են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները՝ որոշ դեպքերում հասնելով 172 մգ մկնդեղի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Կադմիում (Cd)

Բաց հանքավայրի մոտ գտնվող տարածքներից վերցված առանձին նմուշներում կադմիումի կոնցենտրացիաները հասնում են 2,2 մգ/կգ չոր քաշի: Հանքի դրենաժային ջրերով աղտոտված ճանապարհից վերցված նմուշում կադմիումի կոնցենտրացիան կազմում է 30,2 մգ/կգ չոր քաշ:

Քրոմ (Cr)

Քրոմի կոնցենտրացիան հողում հասնում է 30,3 մգ 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը չի համապատասխանում հողի համար սահմանված հայաստանյան ստանդարտներին։

Պղինձ (Cu)

Քարաբերդի ոսկու հանքավայրի դրենաժային ջրերի նստվածքի նմուշներում և հանքից ներքև Փամբակ գետի նստվածքներում առկա է պղնձի բարձր պարունակություն: Սակայն Փամբակ գետի հանքից վերև գտնվող հատվածից նմուշներում պղնձի պարունակությունն ավելի ցածր է։

Արդյունաբերական թափոններից վերցված նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ պղնձի բարձր կոնցենտրացիաներ են առկա թափոնների նմուշներում՝ հասնելով 402 մգ պղինձի՝ 1 կգ չոր քաշի դիմաց: Այս արդյունքները ցույց են տալիս, որ ոսկու հանքավայրը կարող է դրենաժային ջրերի պղնձով աղտոտման աղբյուր լինել:

Երկաթ (Fe)

Ոսկու հանքավայրի դրենաժային ջրերով ողողված հանքուղուց վերցված նմուշում հայտնաբերվել է երկաթի բացառիկ բարձր կոնցենտրացիա՝ 114 000 մգ՝ 1 կգ չոր քաշի համար:

Կապար (Pb)

Կապարի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել ոսկու հանքավայրի հարևանությամբ վերցված հողի երկու նմուշներում, ինչպես նաև՝ սեփական այգուց վերցված հողի մեկ նմուշում:

Նիկել (Ni)

Հողի բոլոր նմուշներում նիկելի մակարդակները գերազանցում են Հայաստանի համար սահմանված ստանդարտները։ Նիկելի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել ոսկու հանքավայրի դրենաժային ջրերով ողողված ճանապարհից վերցված նմուշում՝ 33 մգ՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Ցինկ (Zn)

Ցինկի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել ոսկու հանքավայրի դրենաժային ջրերով ողողված ճանապարհից վերցված նմուշում՝ 17600 մգ՝ 1 կգ չոր քաշի համար։

Կենսաբանական նմուշներ

Մկնդեղ (As)

Բոլոր մասնակիցներից վերցված մեզի նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցել է նորման։

Կանանց մազերի մեջ մկնդեղի կոնցենտրացիան տատանվում էր 0,03-ից մինչև 0,07 մգ՝ 1 կգ-ի դիմաց, ինչը ցույց է տալիս մկնդեղի չափավոր ազդեցություն տվյալ տարածքից փորձաքննությանը մասնակցած տարեցների շրջանում:

Կապար (Pb)

Բոլոր թեստավորված մասնակիցների մեզի մեջ կապարի մակարդակը գերազանցել է առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները՝ կանանց օրգանիզմում միջինը 2 մկգ ՝ 1 գ կապարի կրեատինինի դիմաց, իսկ տղամարդկանց օրգանիզմում՝ 1,15 մկգ՝ կապարի 1 գ կրեատինինի դիմաց:

Կադմիում (Cd)

Կադմիումի մակարդակը կենսաբանական նմուշներում վկայում է չափավոր ազդեցության մասին: Կանանց մեզում կադմիումի կոնցենտրացիան (միջինում 0,45 մկգ կադմիում՝ 1 գ կրեատինինի դիմաց) գտնվել է այլ վայրերից վերցված կենսաբանական նմուշների կոնցենտրացիայի մակարդակում: Կանանց մազերում այս ցուցանիշը կազմել է 0,189 մգ կադմիում՝ 1 գ կրեատինինի դիմաց:

Սնդիկ (Hg)

Մազերի բոլոր փորձանմուշներում սնդիկի պարունակությունը գտնվել է առողջության համար վտանգավոր մակարդակում՝ միջինը 0,059 մգ՝ 1 կգ քաշի համար:

Պղինձ (Cu)

Մազերի բոլոր փորձանմուշներում պղնձի կոնցենտրացիան միջինում կազմել է 9,41 մգ՝ 1 կգ քաշի դիմաց, ինչը մոտ է նորմայի սահմանին:

Մեզում պղնձի մակարդակը զգալիորեն ավելի բարձր է եղել կանանց մեզի նմուշներում, քան՝ տղամարդկանց (միջինում 60,4 մկգ/գ կրեատինին՝ 17,3 մկգ մկգ/գ կրեատինինի դիմաց), ինչը պահանջում է հետագա գնահատում:

Նիկել (Ni)

Մեզի բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել է նիկելի բարձր պարունակություն: Նրա կոնցենտրացիան միջինում կազմել է 3,66 մկգ՝ 1 գ կրեատինինի դիմաց կանանց համար և 3,47 մկգ՝ տղամարդկանց համար 1 գ կրեատինինի դիմաց։

Հետազոտված  տարածքը բնութագրվում է որպես չափավոր և խիստ աղտոտված մկնդեղով և կադմիումով և չափավոր աղտոտված կապարով և ցինկով։

Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում՝ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։