Էրդողանը նախկին նախարարին Ստամբուլի քաղաքապետի թեկնածու է առաջադրել՝ ընդդիմությանը հաղթելու ակնկալիքով

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածուին 2024 թվականի մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ստամբուլում տեղի ունեցած միջոցառմանը Էրդողանը հայտարարել է, որ ԱԶԿ պատգամավոր, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Մուրադ Քուրումը կառաջադրվի Ստամբուլի տեղական ընտրություններում, գրում է Duvar-ը։

Էրդողանը հայտարարել է նաև ԱԶԿ-ի 25 այլ նահանգներում քաղաքապետերի թեկնածուների մասին։ Իշխող ուժից Անկարայի քաղաքապետի թեկնածուի անունը կհայտարարվի հունվարի 15-ին:

Թուրքիայի նախագահը Մուրադ Քուրումի թեկնածության մասին հայտարարել է «Նորի՛ց Ստամբուլ, նորի՛ց ԱԶԿ» կարգախոսով։

«Ձեռք ձեռքի, ուս ուսի, մենք անպայման Ստամբուլը դուրս ենք բերելու վերջին հինգ տարիների շրջանից։ Ինչպես բոլոր ստամբուլցիները՝ մենք շատ պարզ տեսնում ենք, որ Ստամբուլն այլևս չի կարող հանդուրժել ևս հինգ տարի կորցնել: Դուք չեք կարող լինել կես դրույքով քաղաքապետ»,- ասել է Էրդողանը՝ քննադատելով ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Քուրումը շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից 2023 թվականներին։ Նա ԱԶԿ-ից պատգամավոր է ընտրվել 2023 թվականի ընտրություններում։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ Քուրումը խիստ քննադատության էր ենթարկվել՝ նահանգները երկրաշարժերին չպատրաստելու և գոտիավորումը թույլ չտալու համար՝ չնայած փորձագետների մի քանի նախազգուշացումներին, որ նման քայլը վտանգի տակ կդնի մարդկանց կյանքը հնարավոր երկրաշարժերի պատճառով:

Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից, 2019 թվականի տեղական ընտրություններում հաղթել էր ԱԶԿ-ից Բինալի Յըլդըրըմին՝ տասնամյակներ անց առաջին անգամ վերցնելով քաղաքապետի պաշտոնը իշխող ուժից, և հիմա Էրդողանը ցանկանում է վերադարձնել այն։

Հավելենք, որ վերջին հարցումների համաձայն՝ Իմամօղլուն հաղթում է  ԱԶԿ-ի թեկնածուներին։

Էմմա Չոբանյան