Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը վերընտրվում է՝ հաղթելով Էրդողանի կուսակցության թեկնածուներին․ հարցում

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ըստ MetroPoll-ի հարցման արդյունքների, ամենայն հավանականությամբ, տեղական ընտրություններում կհաղթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջադրվող երեք հավանական թեկնածուներին։ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսված են 2024 թվականի մարտի 31-ին, գրում է Turkish Minute-ը։

Հարցման արդյունքները, որն անցկացվել է Ստամբուլի 39 շրջաններում դեկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում՝ 1500 քաղաքացու շրջանում, հրապարակել է Sözcü-ի սյունակագիր Իսմայիլ Սայմազը։ Ըստ Սայմազի հրապարակման՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Իմամօղլուն հավաքել է ձայների մեծամասնությունը՝ ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Մուրադ Քուրումի, նախագահ Էրդողանի փեսա, ԱԹՍ-ներ արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի և ներքին գործերի ներկա նախարար Ալի Երլիքայայի։

ԱԶԿ-ի քաղաքապետի երեք հավանական թեկնածուներից Իմամօղլուի դեմ ձայների ամենաբարձր տոկոսը հավաքել է Բայրաքթարը՝ 38 տոկոս՝ Իմամօղլուի 45,1 տոկոսի դիմաց։ Եթե Իմամօղլուն մրցի Երլիքայայի դեմ, կստանա ձայների 46,6 տոկոսը, իսկ Երլիքայան՝ 37 տոկոսը, չկողմնորոշված ընտրողները կկազմեն 16,4 տոկոս։

Այն սցենարում, երբ Քուրումը մրցի Իմամօղլուի դեմ, գործող քաղաքապետը կհաղթի ավելի քան 14 միավորի տարբերությամբ․ Քուրումը կհավաքի 33,9 տոկոս, Իմամօղլուն՝ 48,2 տոկոս ձայն։ Չկողմնորոշված ընտրողների թիվը 17,9 տոկոս է։

Հավելենք, որ Իմամօղլուն վերջ դրեց Ստամբուլում ԱԶԿ-ի երկարատև կառավարմանը, երբ 2019 թվականի տեղական ընտրություններում երկու անգամ հաղթեց իշխող ուժի քաղաքապետի թեկնածուին: Նա կրկնակի ընտրություններում հաղթեց ավելի մեծ տարբերությամբ, քան առաջինում, որը չեղարկվել էր ենթադրյալ խախտումների պատճառով:

Էմմա Չոբանյան