Նոր պատերազմ, Պրիգոժինի փառքն ու վախճանը, Հնդկաստանի և Չինաստանի մրցավազքը․ 2023-ը՝ աշխարհում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

2023 թվականին աշխարհում առնվազն 183 տարածաշրջանային հակամարտություն է տեղի ունեցել․ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տասնամյակի ընթացքում։ 2022 թվականի համեմատ՝ զոհերի թիվն աճել է 14%-ով, բռնության դեպքերը՝ 28%-ով: Factor TV-ն այս դիտանկյունից հետադարձ հայացք է նետել 2023 թվականին։ 

Արցախը մնաց առանց արցախցիների․ 2023-ը ԼՂ-ի բնակիչները դիմավորեցին շրջափակման մեջ։ Հումանիտար ճգնաժամը գնալով խորացավ, գրանցվեցին նաև սովամահության դեպքեր։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարեց, այսպես կոչված, «տեղական հակաահաբեկչական օպերացիա»՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը։ Դա նրանց հաջողվեց։ Սեպտեմբերի 25-ից սկսվեց արցախցիների տեղահանությունը։  Ընդամենը մի քանի օրում ավելի քան 100 հազար արցախցի թողեց իր բնօրրանը։

***

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և պատանդ վերցնելով 240-ին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան սկսեց ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, այնուհետև ցամաքային գործողություն ձեռնարկեց։ Իսրայելը հայտարարեց՝ մտադիր է ամբողջովին ոչնչացնել ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորումը։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ այս ընթացքում շուրջ 20 հազար պաղեստինցի է զոհվել։

***

Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում, կողմերից ոչ մեկը չկարողացավ կոտրել հակառակորդի դիմադրությունը, իսկ ձմեռն ավելի դանդաղեցրեց մարտական գործողությունների ընթացքը: Արդեն գրեթե 2 տարի ձգվող պատերազմի հետևանքով զոհերի տվյալներ երկու կողմն էլ պաշտոնապես չեն ներկայացնում։

***

Ապստամբություն՝ ՌԴ-ում․ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը և շարժվեցին դեպի Մոսկվա։ Ապստամբությունը կանգնեցվեց Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն միջնորդությամբ, որը «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին Բելառուսում ապաստան առաջարկեց։ Պուտինի նախկին մտերիմ Պրիգոժինին, սակայն, ապստամբությունը չներվեց․ երկու ամիս անց նա ավիավթարի զոհ դարձավ։ Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը կործանվեց Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս:

***

Ապրիլին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Արդյունքում Դաշինքի երկրների ընդհանուր սահմանը Ռուսաստանի հետ կրկնակի ավելացավ՝ 1215 կիլոմետրից հասնելով 2555 կիլոմետրի: Կրեմլը հայտարարեց, թե Ռուսաստանը ստիպված կլինի «հակամիջոցներ» ձեռնարկել Ֆինլանդիայի կողմից դաշինքին միանալու հետ կապված։

***

ԵՄ-ն Վրաստանին անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տվեց, իսկ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցսություններ սկսելու մասին հայտարարեց։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորեց քաղաքացիներին՝ ասելով, որ ԵՄ որոշումն ամբողջ Վրաստանի և նրա ժողովրդի հաղթանակն է։

***

Նյու Յորքի դատարանը մեղադրանք առաջադրեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով լռելու դիմաց կաշառք տալու մեջ։ Սա աննախադեպ էր․ առաջին անգամ է ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում:

***

Մայիսին Լոնդոնում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման հանդիսավոր արարողությունը: Չարլզը III-ը զբաղեցրեց բրիտանական գահը մոր՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու փոխարեն, որը մահացել էր 2022 թվականի սեպտեմբերին:

***

Այս տարի ԱՀԿ-ն հայտարարեց COVID-19 համաճարակի ավարտի և 2020 թվականի հունվարին հայտարարված առողջապահական արտակարգ դրության վերացման մասին: Ըստ կազմակերպության՝ կորոնավիրուսն այլևս համաշխարհային վտանգ չի ներկայացնում։

***

Չինաստանը 2023-ին զիջեց իր դիրքը որպես աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող պետություն: Այժմ աշխարհի ամենաշատ բնակիչն ունեցող երկիրը Հնդկաստանն է։ Հնդկաստանի բնակչության թիվն այս պահին գնահատվում է 1,43 մլրդ մարդ, Չինաստանինը՝ 1,425 մլրդ։

Մանրամասները՝ տեսանյութում։