Երևանում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Երևան քաղաքում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը․ այս մասին նշված է Հայաստանում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը հաստատելու մասին նախագծում, որն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Հանրապետությունում առկա գործող աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշի և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, ցանկապատված չեն, ինչի պատճառով տարածք կարող են մուտք գործել անօթևանները և կենդանիները, բացակայում է տեղադրվող աղբի հաշվառման համակարգը, բացակայում են աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով, ինչի հետևանքով տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչը հանգեցնում է օդի, ջրի և հողի աղտոտմանը, մասնավորապես դիօքսիններով, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է: Բացակայում է ստորգետնյա ջրերի և արտանետվող գազերի վերահսկողությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ հրատապ խնդիր է դարձել հանրապետության տարածքում առկա բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին չհամապատասխանող, մարդու առողջության և շրջակա միջավայրի բացասական ազդեցություն ունեցող աղբավայրերի բարեկարգման և արդյունավետ շահագործման գործընթացը։

«Մասնավորապես վերջին երկու տարում անընդմեջ աղետային իրավիճակ է ստեղծվում մի շարք աղբանոցներում, որտեղ ներքին գործերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների աշխատակազմերի ու համայնքների ջանքերի շնորհիվ փորձեր են կատարվում մարել առաջացող կրակները, որոնց հետևանքով մի շարք բնակավայրերի օդը աղտոտվում է, ծխի հետևանքով բնակիչները բազմիցս դիմում են տարբեր ատյաններ»,- ասված է նախագծում։

Նախագծում նշված է, որ այդ կապակցությամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում արդեն իսկ կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը, Ակունք և Մարտունի բնակավայրերում փոխաբեռնման կայանները, մշակվել են բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները և ներկայում իրականացվում են անհրաժեշտ մեքենասարքավորումների գնման գործընթացները։ Համակարգը և աղբավայրի շահագործումը նախատեսվում է ներդնել 2024 թվականին։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։ Ներկայումս ընթացքում է նախնական ուսումնասիրությունների փուլը»,- ասված է նախագծում։