103 մարդկային կորուստ, հարյուրավոր վիրավորներ․ Իրանում արտակարգ պատահարի հետ կապված սգո օր է հայտարարվել

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Իրանի Քերման քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի (զոհվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածից հետո) հիշատակի օրը։

Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ զոհվել է 103 մարդ, ևս առնվազն 211-ը՝ վիրավորվել: Նախնական տվյալներով ՝ պայթուցիկը եղել է գերեզմանատանը թողած երկու պայուսակների մեջ, պայթեցումն իրականացվել է հեռավար։ Իրանի հատուկ ծառայությունները կարծում են, որ պայթյուններն ահաբեկչություն են եղել։

Իրանի կառավարությունը հինգշաբթին ազգային սգո օր է հայտարարել։ Նախագահ Էբրահիմ Ռայիսին ցավակցություն է հայտնել Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Հանցագործները կպատժվեն իրենց նողկալի արարքի համար», – հայտարարել է Ռայիսին: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր հերթին հայտարարել է, որ «թշնամիները պետք է իմանան, որ այդ աղետը կոշտ պատասխան կստանա»: