ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային անհապաղ դեէսկալացիայի կոչ է արել

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային անհապաղ քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը և հետևել միջազգային իրավունքի պահպանմանը։
«Ռազմական գործողությունների տագնապալի սրացում, տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվել են Ուկրաինայում և Ռուսաստանում: Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է առանց տարբերակման հարձակումներն ու գրոհները քաղաքացիական օբյեկտների վրա», – X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Այսօր ավելի վաղ, ըստ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, Բելգորոդի հրետակոծության ժամանակ մի մարդ է զոհվել։ Եվս 11 մարդ վիրավորվել է։ Ինչպես նշում է ՌԴ ՊՆ-ն, մեկ օրում երեք հրթիռային հարված է հասցվել Բելգորոդին։
Մինչ այդ, դեկտեմբերի 29-ին ռուսական զորքերը մի քանի զանգվածային հարձակումներ են իրականացրել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Ի պատասխան՝ ուկրաինական զորքերը դեկտեմբերի 30-ին հրթիռակոծել են Բելգորոդը, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Նույն օրը Ռուսաստանը գնդակոծել է Խարկովը։ Հարվածներից մեկը դիպել է «Խարկով Փալաս» հյուրանոցին, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվել էին գերմանական ZDF հեռուստաալիքի լրագրողները։ Անձնակազմի յոթ անդամներից երկուսը վիրավորվել են։