«Մենք պետք է պատասխանենք Պուտինին հասկանալի լեզվով». Լեհաստանի արտգործնախարար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վերջերս Լեհաստանի արտաքին գործերի նախարար նշանակված Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակումներին պատասխանել Ուկրաինայի  ԶՈՒ-ին հեռահար հրթիռներ մատակարարելով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք Ուկրաինայի ուղղությամբ ներկայիս զանգվածային հարձակումներին պետք է պատասխանենք Պուտինին հասկանալի լեզվով. խստացնենք պատժամիջոցները, որպեսզի նա չկարողանա նոր զենք արտադրել՝ օգտագործելով մաքսանենգ բաղադրիչներ, և Կիևին մատակարարել հեռահար հրթիռներ, որոնք թույլ կտան ոչնչացնել արձակման կայաններն ու հրամանատարական կենտրոնները»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին։

Պատերազմի սկզբում Արևմտյան երկրները հրաժարվում էին Կիևին մատակարարել հեռահար հրթիռներ, քանի որ մտավախություն ունեին, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ կհասցնեն ՌԴ տարածքիցն և դա կհանգեցնի պատերազմի հետագա էսկալացիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ։ Սակայն 2023 թվականի ընթացքում Ուկրաինան ստացել է Storm Shadow և ATACMS հրթիռներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, որոնք հնարավորություն են տալիս հարվածել մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների։  Գերմանիան մինչ օրս հրաժարվում է ուկրաինական զինված ուժերին մատակարարել «Տավրուս» հրթիռներ, ինչի մասին Ուկրաինան երկար ժամանակ խնդրում էր։

Անցյալ տարեվերջին Լեհաստանում իշխանության եկավ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության գլխավորած եվրոպամետ կոալիցիան, իսկ վարչապետ դարձավ Դոնալդ Տուսկը։ Լեհաստանի նախկին իշխանությունները նույնպես ակտիվորեն աջակցում էին Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում. Վարշավան դարձել է Կիևի գլխավոր դոնորներից մեկը, բացի այդ Լեհաստանը մոտ մեկ միլիոն ուկրաինացի փախստականների ընդունել: