Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը․ ԵՄ դեսպանի ուղերձը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Ամանորի առթիվ ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․

«Անցյալում ենք թողնում ևս մեկ դժվարություններով լի տարի։

Անցնող տարին հագեցած էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրված ջանքերով, միաժամանակ՝ հստակ գիտակցմամբ, որ դրան հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու։

Անցնող տարվա ընթացքում մենք շարունակել ենք գործընկերների հետ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև դժվարին հանգամանքներում Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարության, բարեփոխումների և բարեկեցության ապահովման գործում աջակցությանն ուղղված աշխատանքը։

Այս տարի մենք ականատես եղանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության հիմնադրմանը։

Եվրոպական միության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ներքո ստեղծված քաղաքացիական առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և շարունակում է դիտարկել անվտանգային դրությունը, և միաժամանակ նպաստում մարդկանց անվտանգությանը և տարածաշրջանում վստահության կառուցմանը։

Եվրոպական միությունն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելու հաղթահարել պատերազմի և տեղահանության հետևանքները։

Արձագանքել ենք սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերի հրատապ կարիքներին և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։

Արձագանքելով նրանց կարիքներին՝ Եվրոպական միությունը և անդամ պետություններն ուղարկել են ավելի քան 50 մլն եվրո օժանդակություն։

Ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված աշխատանքն՝ ուղղված տեղահանված անձանց աջակցությանը և ինտեգրմանը:

Մենք աշխատում ենք նաև Սյունիքի մարզում՝ դիմակայունության ամրապնդման և առկա ներուժը բացահայտելու նպատակով՝ ներդրումներ կատարելով կրթության, տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների ուղղությամբ։

Հավատարիմ լինելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգուն՝ մարզում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների և գործընկերների կողմից իրականացվում են ավելի քան 110 մլն եվրո արժողությամբ ներդրումներ։

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միմյանց հետ կապված են ընդհանուր քաղաքական արժեհամակարգով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ։ Հընթացս՝ ուսումնասիրում ենք բոլոր հարթություններում գոյություն ունեցող մեր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։

Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կամրապնդենք տնտեսության ոլորտում մեր համատեղ աշխատանքը՝ նոր հնարավորություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին և հայաստանյան ընկերություններին։

Տնտեսական և ներդրումների պլանին համահունչ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, կանաչ և թվային անցման ուղղությամբ ներդրումներին նույնպես նոր թափ կհաղորդենք՝ նպատակ ունենալով ամրապնդել միակցվածությունն ու մրցունակությունը։

Այդ նպատակով Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև արդեն գործարկել ենք ներդրումների համակարգման հարթակը։

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Եվրոպական միությունն ուսը` ուսի նեցուկ է ձեզ։

Օրըստօրե ի ցույց ենք դնում Եվրոպական միության քաղաքացիների համերաշխությունը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Աջակցում ենք բարեփոխումներին և ներդրումներին։

Աջակցում ենք հայ ժողովրդի ստեղծարար ներուժի և տաղանդի դրսևորմանը։

Թող այս Նոր տարին բոլորիս ավելի լավը դարձնի և հզորացնի, ամրապնդի խաղաղ և բարգավաճող տարածաշրջանում ավելի լավ ապագա կառուցելու մեր վճռականությունը։

Շնորհակալություն»։