Զինվորների կորստից հետո Թուրքիան կուժեղացնի Իրաքում ռազմաբազաները

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջիկա ամիսներին կամրապնդի իր մշտական բազաները Հյուսիսային Իրաքում այն բանից հետո, երբ տարածաշրջանում 12 թուրք զինվորական է սպանվել, գրում է Duvar-ը։

Թուրք զինծառայողները սպանվել են անցյալ շաբաթ Հյուսիսային Իրաքում՝ այնտեղ տեղակայված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախումների ժամանակ։

«Վերջին տարիներին մենք Հյուսիսային Իրաքում հարյուրավոր կիլոմետր երկարությամբ ճանապարհներ ենք կառուցել մեր մշտական բազաների համար։ Մենք նույն գործողություններն ենք իրականացնում մեր վերահսկողության տակ գտնվող նոր վայրերում։ Մինչև գարնան գալուստը կավարտենք մեր նորաստեղծ բազաների ենթակառուցվածքը (Հյուսիսային Իրաքում) և կզրկենք ահաբեկիչներին տարածաշրջան ոտք դնելուց»,- ասել է Էրդողանը։

Թուրքական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում հարևան Իրաքում՝ PKK-ի զինյալների դեմ հարձակման գործողության շրջանակում։ 2019 թվականից Թուրքիան մի շարք գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում՝ Էրդողանի՝ «ահաբեկչության դեմ պայքարում անվտանգության նոր հայեցակարգի» և «ահաբեկչությանն ու ահաբեկիչներին իրենց աղբյուրներում չեզոքացնելու» ծրագրի մասին հայտարարությունից հետո։

PKK-ն Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ճանաչված է ահաբեկչական խմբավորում:։

Էմմա Չոբանյան