Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին հետևելու են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ավելի քան 300 դիտորդներ

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել է փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում իր դիտորդական առաքելության մեկնարկի մասին։ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին (Իռլանդիա) ասել է, որ դիտորդներն 8 շաբաթվա ընթացքում վերահսկելու են նախընտրական քարոզարշավը, բուն քվեարկությունը և ընտրությունների արդյունքների հաշվարկի գործընթացը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Առաքելությունը բաղկացած է 11 միջազգային փորձագետներից։ Բացի այդ, նախընտրական քարոզարշավի և ընտրությունների մշտադիտարկում կիրականացնեն 26 երկարաժամկետ դիտորդներ, որոնք կժամանեն հունվարի 3-ին։ Դրանք կընդգրկեն Ադրբեջանի բոլոր շրջանները, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն։ Երկու երկարաժամկետ դիտորդներ կուղարկվեն շրջաններ։

Մերֆին ասել է, որ ԺՀՄԻԳ-ը հարցումներ է ուղարկել ԵԱՀԿ մասնակից երկրներին՝ ուղարկելու լրացուցիչ 280 կարճաժամկետ դիտորդների՝ վերահսկելու ընտրությունների օրը:

Միջանկյալ զեկույցը կհրապարակվի ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Առաքելությունը նախնական զեկույց կհրապարակի քվեարկության հաջորդ օրը, իսկ վերջնական զեկույցը՝ առաջարկություններով, կբաշխվի ընտրություններից մի քանի ամիս անց:

«Մեզ չեն հետաքրքում ընտրությունների արդյունքները, մենք գնահատում ենք ընտրությունների գործընթացը՝ ԵԱՀԿ չափանիշներին և միջազգային պարտավորություններին համապատասխանելու համար»,- ասել է Մերֆին։

Նա չի մեկնաբանել ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները ռեպրեսիաների և 10 լրագրողների ձերբակալության պայմաններում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին՝ պատճառաբանելով, որ առաքելությունը նոր է սկսել գործունեությունը։

Մերֆին նշել է, որ առաքելությունը հանդիպումներ կանցկացնի և կլսի «բոլոր շահագրգիռ կողմերին»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 15 թեկնածուի, որոնց թվում է նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր ստորագրեց 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։

Էմմա Չոբանյան