Իսրայելի դեսպանը չի վերադառնա Անկարա, քանի դեռ Էրդողանը նախագահ է․ Իսրայելի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ իր երկիրը չի վերականգնի Անկարայում դեսպանի պաշտոնը, քանի դեռ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում «Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Իսրայելի դեսպանի վերադարձի համար տեղ չկա» գրառմամբ։

Հավելենք, որ Էրդողանն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ՝ նշելով, որ ոչ մի տարբերություն չկա Նեթանյահուի և Հիտլերի գործողությունների միջև։

Նեթանյահուն պատասխանել էր՝ ասելով, որ Էրդողանը քրդերի դեմ ցեղասպանություն է իրականացնում։

Նշենք, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին, Թել Ավիվը անվտանգության նկատառումներից ելնելով, հոկտեմբերին Թուրքիայից ժամանակավորապես հետ էր կանչել իր բոլոր դիվանագիտներին՝ երկրում հակաիսրայելական լայնածավալ ցույցերի և տրամադրությունների ֆոնին, որոնք կապված են Գազայի վրա հարձակումների հետ։ Դեսպան Իրիտ Լիլիանը նույնպես լքել էր Թուրքիան։

ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիան նոր էր կարգավորում իր հարաբերությունները Իսրայելի հետ երկար տարիների լարվածությունից հետո: Իսրայելը և Թուրքիան 2022 թվականի օգոստոսին էին հայտարարել հարաբերությունների ամբողջական վերականգնման և երկու երկրներ դեսպանների վերադարձի մասին։

Էմմա Չոբանյան