Քրդերի դեմ ցեղասպանություն իրականացնող Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է բարոյականություն քարոզել․ Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահին

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, մասնավորապես, Հիտլերի հետ համեմատությանը։ Իսրայելի վարչապետն իր հերթին Թուրքիայի նախագահին մեղադրել է քրդերի դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ։

«Քրդերի դեմ ցեղասպանություն իրականացնող Էրդողանը, որն իր վարչակարգի դեմ հանդես եկող լրագրողներին բանտարկելու համաշխարհային ռեկորդակիր է, վերջին մարդն է, որը կարող է մեզ բարոյականություն քարոզել»,- գրել է Նեթանյահուն X-ում։

Նա նշել է, թե Իսրայելի պաշտպանության բանակը, որն «աշխարհի ամենաբարոյական բանակն է, պայքարում է աշխարհի ամենազզվելի և դաժան ահաբեկչական կազմակերպության՝ ՀԱՄԱՍ-ԻԼԻՊ-ի վերացման համար, որը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ, և որին Էրդողանը գովաբանում է, իսկ առաջնորդներին՝ հյուրընկալում»։

Հավելենք, որ ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ՝ նշելով, որ ոչ մի տարբերություն չկա Նեթանյահուի և Հիտլերի գործողությունների միջև։

Մինչ այդ էլ, Էրդողանը Նեթանյահուին անվանել էր «Գազայի դահիճ», ինչպես նաև «ռազմական հանցագործ»՝ հայտարարելով, թե «նրան անպայման դատելու են այնպես, ինչպես Միլոշևիչին»։

Էմմա Չոբանյան