ԱՄՆ Սենատը Մասկից պահանջել է հետ կանչել Tesla ավտոմեքենաների մասերը՝ անվտանգության խախտումների պատճառով

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Ամերիկացի սենատորներ Էդվարդ Մարքին (Մասաչուսեթս) և Ռիչարդ Բլումենթալը (Կոնեկտիկուտից դեմոկրատ) Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկից պահանջել են հետ կանչել էլեկտրական մեքենաների մասերը, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին: Այս մասին ասվում է Մարքիի պաշտոնական կայքում հրապարակված նամակում։

«Մենք ծայրահեղ մտահոգությամբ գրում ենք վերջին հաղորդագրություններից հետո, որ Tesla-ն տեղյակ է իր մեքենաների անվտանգության թերությունների մասին և թաքցնում է այդ թերությունների պատճառները Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունից (NHTSA)»,- ասել են սենատորները:

Նրանք պահանջել են «անհապաղ հետ կանչել Tesla-ի բոլոր մասերը, որոնք անվտանգության հետ կապված վտանգ են ներկայացնում, ինչպես նաև կարգավորել NHTSA-ի հետ ստեղծված իրավիճակը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ նման նամակ ուղարկելու որոշումը կապված է Reuters-ի կողմից վերջերս հրապարակված հետաքննության հետ։ Դրանում ասվում էր, որ էլեկտրական տրանսպորտային միջոցներ արտադրողը տեղյակ է առկա թերությունների, այդ թվում՝ ղեկի և այլ համակարգերի հետ կապված լուրջ խնդիրների մասին: Սակայն ընկերությունը, ինչպես նշում է Reuters-ը, կարգավորիչից թաքցնում է այդ թերությունների պատճառները և իր հաճախորդներին մեղադրում մեքենաների ոչ ճիշտ աշխատանքի համար։

Սենատորները նշում են, որ Tesla-ն բազմիցս առաջացած խնդիրները կապել է «մեքենայի ոչ ճիշտ օգտագործման» կամ «վարորդի կողմից կոշտ» վերաբերմունքի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ NHTSA-ն հետաքննում է 2020 թվականին Չինաստանում որոշ մասերի հետկանչման հանգամանքները։ ԱՄՆ-ում դեռևս նման դեպք տեղի չի ունեցել։