Կիմ Չեն Ընը հրամայել է արագացնել Հյուսիսային Կորեայի պատրաստվածությունը պատերազմին

Լուրեր

15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է բանակին, ռազմական արդյունաբերությանն ու միջուկային զենքի ոլորտին արագացնել պատերազմի նախապատրաստումը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

«Նա (Կիմը) մարտական առաջադրանքներ է սահմանել Ժողովրդական բանակի և զինամթերքի արդյունաբերության, միջուկային զենքի և քաղաքացիական պաշտպանության ոլորտների համար՝ ավելի արագացնելու պատերազմի նախապատրաստությունը»,- ասվում է հրապարակման մեջ:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը կոչ է արել դիմագրավել այն ամենին, ինչը նա անվանել է աննախադեպ առճակատման քայլ ԱՄՆ-ի կողմից»։

Կիմ Չեն Ընի խոսքով՝ Փհենյանը կընդլայնի ռազմավարական համագործակցությունը «հակաիմպերիալիստական անկախ» պետությունների հետ։ Մասնավորապես, Հյուսիսային Կորեան խորացնում է կապերը Ռուսաստանի հետ, քանի որ Վաշինգտոնը մեղադրում է Փհենյանին Մոսկվային ռազմական տեխնիկա մատակարարելու մեջ՝ Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու համար, մինչդեռ Ռուսաստանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ օգնելու Հյուսիսային Կորեային ընդլայնել իր ռազմական հնարավորությունները։