Ուկրաինան Համաշխարհային բանկից 1,34 մլրդ դոլար է ստացել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ուկրաինան 1,34 միլիարդ դոլարի ևս մեկ տրանշ է ստացել Համաշխարհային բանկից՝ «Ուկրաինայում կայուն պետական կառավարման ապահովման համար պետական ծախսերի աջակցություն» (Խաղաղություն Ուկրաինայում) ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը՝ պարզաբանելով, որ այդ գումարը կուղղվի պետբյուջեի ծախսերին, որոնք կապված չեն անվտանգության և պաշտպանության ոլորտին, մասնավորապես, կենսաթոշակային վճարումների, ինչպես նաև աշխատողների աշխատավարձերի փոխհատուցմանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հատկացված միջոցներից 1,086 մլրդ դոլարը Ճապոնիայի կառավարության կողմից երաշխավորված Ուկրաինային անհրաժեշտ վարկային աջակցության տրամադրման Trust Fund-ից (ADVANCE Ukraine) ստացված վարկն է։ Տրանշի մնացած մասը բաղկացած է Նորվեգիայից (190 մլն), ԱՄՆ-ից (50 մլն) և Շվեյցարիայից (20 մլն դոլար) ստացված դրամաշնորհներից։

Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ընդգծել է, որ միջազգային ֆինանսական օգնությունը «զգալի ներդրում է Ուկրաինայի ֆինանսատնտեսական կայունությանն աջակցելու գործում և թույլ է տալիս առաջնահերթ սոցիալական ծախսեր իրականացնել պատերազմի ժամանակ»։