Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն առաջին անգամ տուգանել է կազմակերպությանը` անձի տվյալները ոչ իրավաչափ մշակելու համար

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող մի քանի կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակման համապատասխանությունն ստուգելու համար, և այդ կազմակերպություններից մեկի նկատմամբ արդեն կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Նշանակված տուգանքի գումարն այդ կազմակերպության կողմից պատշաճ ձևով վճարվել է պետական գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետական հսկողություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ:

Գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա վարչական վարույթի շրջանակներում ստուգում է անձնական տվյալների մշակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և այդ պահանջների խախտման դեպքում կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժ»,- ասված է հաղորդագրության մեջ։