Եղանակային գործոններով պայմանավորված` ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից

«Միայն դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ գրանցվել է 79 դեպք։ Մասնավորապես, Ստեփանավան, Սևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում, Յաղդան, Գեղադիր, Ծաղկաշեն, Հորս, Քաղսի, Ֆանտան, Թաթուլ գյուղերում, Աշոցք-Կրասար, Երևան-Սևան, Ապարան-Քուչակ, Թթուջուր-Չքնաղ, Մայակովսկի-Ձորաղբյուր, Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն, Կախակն-Մեծ Մասրիկ, Արեգունի-Գեղամասար, Սիսիան-Վայք և Գորայք-Զանգեր ավտոճանապարհներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 461 տրանսպորտային միջոց և 1261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Առատ տեղումներով և ձնաբքով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը ժամանակավորապես դարձել է անանցանելի, ինչի հետևանքով մոտ 400 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ։

Քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղում շուրջօրյա ռեժիմով օպերատիվորեն աշխատանքներ են իրականացնում փրկարարները, որոնք Գորայք բնակավայրում` նախապես ծավալված առաջնային հենակետում, քաղաքացիներին տրամադրում են տաք սնունդ և տաքանալու համար համապատասխան միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։

Նշված հատվածում մոտ 210 քաղաքացու առաջնային օգնության կետում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 85 մարդատար և 16 բեռնատար ավտոմեքենաներ․ աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։

Ավտոճանապարհներին արգելափակումների, խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայողների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների աշխատակիցների հետ:

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել զգոնություն և վերը նշված հատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։