Ինչու է Թուրքիան շտապում կործանիչներ ձեռք բերել. անդրադարձ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում իր ղեկավարած գերատեսչության 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ նախատեսում են «40 Eurofighter ինքնաթիռներ ձեռք բերել»։ Գյուլերը Typhoon Eurofighter-ն անվանել էր «շատ ընդունակ ինքնաթիռ», ինչը դրականորեն է ընդունվել Թուրքիային վաճառքի համար համատեղ արտադրողների՝ Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի կողմից, և նշել, որ իրենք «աշխատում են վաճառքի հարցում Գերմանիային համոզելու ուղղությամբ»։ Այս մասին ասվում է քրդամետ HDP-ի նախկին պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուի՝ Medya News-ում հրապարակված անդրադարձում։

«Աշխատում ենք համոզել Գերմանիային» արտահայտությունը, ըստ նրա, ականջ է շոյում՝ ցույց տալով երկու երկրների հարաբերությունները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են:

Ըստ հրապարակման՝ Բոննի Հակամարտությունների ուսումնասիրության միջազգային կենտրոնի անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Մարկուս Բայերն ասում է, որ խնդիրը բխում է ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների արտահանման վերահսկողության վերաբերյալ ԵՄ-ի միասնական դիրքորոշման փաստաթղթում նշված չափանիշները դիտարկելու պարտավորությունից: Ըստ այդմ, «չպետք է արտահանում իրականացվի այն երկրներ, որտեղ սահմանափակված են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, որտեղ կան ներքին հակամարտություններ, կամ որտեղ կան խնդիրներ՝ կապված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հետ»։

Բայերը նշել է, որ «Գերմանիան պետք է գնահատի՝ արդյո՞ք մատակարարվող զենքն օգտագործվելու է Սիրիայում, և արդյո՞ք այն կխախտի տարածաշրջանային անկայունությանը չնպաստելու՝ ԵՄ չափանիշը։ Բացի այդ, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քաղաքական բնույթը, անկասկած, կարևոր նկատառում է։

Մարկուս Բայերը նաև ասել է, որ Գերմանիայի մտահոգությունների թվում է այն փաստը, որ «ԱՄՆ-ը Թուրքիային հանել է F-35-երի նախագծից՝ Ռուսաստանից C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով, և որ Թուրքիայի հաջորդ հայտը F-16-ների համար արգելափակվել է Վաշինգտոնի կողմից՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունն արգելափակելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով»: Ըստ նրա՝ «Գերմանիան ունի կոնկրետ պատճառներ նախագիծը չհաստատելու համար, բայց այդ պատճառները պարտադիր չեն նշանակում, որ հաստատումը մերժվելու է»:

Հոդվածագիրը նշում է, որ Հունաստանի հետ թուրքական ինքնաթիռների մրցամարտն իրականում ծառայում է որպես «բարեկամական զորավարժություն» երկու կողմերի համար։ Անկարան Մոսկվայի հետ փոխհարաբերություններ ունի, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող տարածաշրջանային երկրները, ինչպիսիք են Իրանը, Իրաքը և Սիրիան, իրենց օդային ուժերով զգալի ռազմական սպառնալիք չեն ներկայացնում Թուրքիայի օդային հնարավորությունների համար: Այսպիսով, «արտաքին սպառնալիքի ընկալմամբ» կամ, այլ կերպ ասած, «պաշտպանական անհրաժեշտությամբ» ինքնաթիռների հարցում Անկարայի հիմնավորումը զուրկ է ռազմական և քաղաքական տրամաբանությունից։

Անկարան ունի այլ դրդապատճառ, որը հստակորեն և ծավալուն կերպով արտահայտվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դեսպանների 14-րդ համաժողովում։ Նա ասել է, որ Թուրքիան, որը գտնվում է երեք մայրցամաքների սրտում, չի կարող զուտ դիտել իրադարձությունները տրիբունայից: Խաղադաշտում և սեղանի շուրջ ուժեղ լինելը, ըստ նրա, իրենց համար ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։

«Մենք մտահոգված ենք Թուրքիայի շահերի պաշտպանությամբ՝ օգտագործելով դիվանագիտության բոլոր միջոցները՝ և՛ կոշտ, և՛ փափուկ ուժի տարրերը»,- ասել է նա։

Լրատվամիջոցը նշում է, որ 40 Typhoon Eurofighter ինքնաթիռների գնումը, որը պահանջում է 4 միլիարդ դոլարի ռազմական ծախս, Էրդողանի «իմպերիալիստական պահանջների կատարման համար է»։ Էրդողանի համար Eurofighters-ն անհրաժեշտ է տարածաշրջանում օդային անզուգական գերազանցությունը պահպանելու, Իրանում, Իրաքում, Սիրիայում, Էգեյան և Միջերկրական ծովի դինամիկան ձևավորելու կամ խաթարելու համար։ Անկարան ամենակարևոր սպառնալիքն ընկալում է ոչ թե ազգային պետություններում, այլ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի տարածքում քրդական ուժերի հնարավոր միավորման մեջ: Անկարան շտապում է ուժեղացնել իր օդային նավատորմը՝ ձգտելով քրդերին պահել թուրքական օդուժի թևերի մշտական ստվերի տակ։ Ուղղակի ցամաքային հարձակումների փոխարեն՝ նա ձգտում է խաթարել քրդերի ինքնակառավարման ցանկությունը կամ արմատական քաղաքականության դիմելու նրանց կարողությունը՝ օդային աջակցություն տրամադրելով տեղում գտնվող իր ուժերին: Մեծ տերությունների և տարածաշրջանային պետությունների հետ իր վեճերում էլ Անկարան ձգտում է մնալ խաղի մեջ՝ որպես զգալի ուժ։

«Եթե խոսքը «պաշտպանության» մասին է, ապա Թուրքիային «պաշտպանելու» միակ տրամաբանական և էթիկական ճանապարհը ոչ թե համաշխարհային գերիշխանություն փնտրելն է կամ զենքին ռեսուրսներ տրամադրելը, այլ ինքնիշխանությունն ու բարգավաճումը կիսելը։ Գաղութատիրությունն արդարացում չունի»,- եզրափակել է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան