Հռոմի պապը դատապարտել է Սուրբ Ծննդի օրը արյունահեղությունը և աղոթել խաղաղության համար

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Ծննդյան օրն աղոթել է Պաղեստինում, Իսրայելում և Ուկրաինայում խաղաղության համար ու Սուրբ Պետրոսի տաճարում իր քարոզում կաթոլիկներին կոչ է արել համերաշխություն հայտնել պատերազմներից տուժածներին, փոխանցում է Euronews-ը։

Վատիկանում պատարագին մասնակցել է ավելի քան 6 հազար ծխական, ևս 15 հազար մարդ հավաքվել է կենտրոնական եկեղեցու դիմաց։

«Այսօր մեր սրտերը Բեթղեհեմում են, որտեղ Խաղաղության իշխանը ևս մեկ անգամ մերժված է պատերազմի սին տրամաբանությամբ, զենքի մռնչյունով, որի պատճառով կրկին Նրա համար ոչ մի տեղ չկա»,- ասել է կաթոլիկ քահանայապետը։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է, որ Բեթղեհեմում, որտեղ ավելի քան 2000 տարի առաջ ծնվել է Հիսուսը, Գազայում ծավալվող հակամարտության պատճառով եկեղեցականներն ու իշխանություններն առաջին անգամ չեղյալ են հայտարարել ավանդական տոնակատարությունները, որոնք սովորաբար գրավում են հազարավոր մարդկանց։