Տեղի է ունեցել Հայաստանի կողմից ներկայացվելիք Կամավոր ազգային զեկույցի մշակման գործընթացների վերաբերյալ առաջին աշխատաժողովը

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովը՝ Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ կամավոր ազգային զեկույցի մշակման գործընթացի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գալիք տարվա հուլիսին Հայաստանի կողմից 3-րդ կամավոր ազգային զեկույցը ներկայացվելու է Հայաստանի համար լրջագույն մարտահրավերների պայմաններում՝ կապված նախորդ կամավոր ազգային զեկույցից ի վեր աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կամավոր ազգային զեկույցը՝ որպես ուղենիշային փաստաթուղթ, որը վերհանելով Հայաստանի ձեռքբերումներն ու առկա բացերը, կարևոր ուղեցույց կհանդիսանա Հայաստանում կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման ուղղությամբ առաջիկա անելիքների և ծրագրերի համար:

Վահան Կոստանյանը կարևորել է զեկույցի պատրաստման գործընթացում ներառականության ապահովումը, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը։

Աշխատաժողովի ընթացքում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Կայուն զարգացման նպատակների իրականացման ընթացքի, 2024թ.-ին ՀՀ կողմից ներկայացվելիք կամավոր ազգային զեկույցի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների և հետագա համագործակցության հետ կապված հարցերը։