Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները՝ հասցնելով վերջին 20 տարվա առավելագույնին

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 250 բազիսային կետով մինչև 42,5%, ինչպես և սպասվում էր, քանի որ տարիներ շարունակ գնաճն ավելանում էր և խոստացվել էր հնարավորինս արագ ավարտել ագրեսիվ խստացման ցիկլը, գրում է Reuters-ը։

Ըստ Trading Economic-ի՝ վերջին անգամ այս ցուցանիշը գրանցվել է 20 տարի առաջ՝ 2003 թվականի ապրիլին, երբ այն հասել էր 44%-ի, այնուհետև իջել 41%-ի։

Կենտրոնական բանկը տոկոսադրույքը բարձրացրել էր 3400 բազային կետով հունիսից, երբ նախագահ Թայիփ Էրդողանը կառավարիչ էր նշանակել Ուոլ Սթրիթի նախկին բանկիր Հաֆիզե Գայե Էրջանին՝ կտրուկ շրջադարձ կատարելով դեպի ավելի ավանդական տնտեսական քաղաքականություն։

Վերջին երեք ամիսների ընթացքում նա բարձրացրել է տոկոսադրույքները 500 բազիսային կետով, սակայն անցյալ ամիս ասել էր, որ խստացումը շուտով կավարտվի: Հինգշաբթի խստացման տեմպերը կիսով չափ կրճատելուց հետո պաշտոնյան ասել էր, որ այն է՛լ ավելի մոտ է ավարտի գծին և ակնկալում է «հնարավորինս շուտ վերջ տալ դրամավարկային խստացման ցիկլին»:

Էմմա Չոբանյան