Պուտինը հանձնարարել է 2024թ․ աշնանային զորակոչի համար էլեկտրոնային ծանուցումներ օգտագործել

Լուրեր

27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինվորական հաշվառման միասնական ռեեստրը Ռուսաստանում գործելու է արդեն հաջորդ տարվա աշնանային զորակոչին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի ՊՆ-ին ուղղված հրամանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 14-ին Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել, որով փոխվել էր զորակոչի և զինվորական հաշվառման համակարգը։ Ըստ այդմ՝ Ռուսաստանում պետք է սկսի գործել գրանցամատյան, որը կհավաքի տեղեկատվություն զինապարտ բոլոր ռուսաստանցիների մասին, իսկ ծանուցագրերը կուղարկվեն ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային տարբերակով։

Ծանուցագրերը համարվելու են հանձնված «Պետական ծառայությունների» անձնական հաշվում կամ գրանցամատյանում տեղադրվելուց մեկ շաբաթ անց: Նախատեսվում են սահմանափակող միջոցներ զորակոչից խուսափելու համար։

Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարում էին, որ միասնական այս համակարգը գործելու է միայն 2025 թվականին։

Էմմա Չոբանյան