Բաքուն Ֆրանսիային կոչ է անում «Հայաստանին նոր պատերազմի չհրահրել՝ սպառազինություն մատակարարելով»

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ դժգոհություն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը կոլումբիական NTN24 հեռուստալիքին տված հարցազրույցում «Ֆրանսիային կոչ է արել Հայաստանին չհրահրել Հարավային Կովկասում նոր պատերազմի»։

«Այս տարվա սեպտեմբերին իրականացված «տեղական հակաահաբեկչական» միջոցառումներն ուղղված են եղել բացառապես անօրինական զինված անջատողական խմբավորումների դեմ»,- ասել է Մամեդովը՝ խոսելով սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի և էթնիկ զտման մասին։

Նա նաև նշել է, թե «Հայաստանին պաշտպանական և հարձակողական զինատեսակներ մատակարարող Ֆրանսիայի գործողությունները չեն նպաստում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

«Ֆրանսիային կոչ ենք անում զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,- հայտարարել է Մամեդովը։

Հավելենք, որ Ադրբեջանը շարունակում է ժամանակակից սպառազինությունների ձեռքբերումը Թուրքիայից և Իսրայելից, ինչպես նաև նոր մատակարարների փնտրում՝ ի դեմս Իտալիայի ու Սերբիայի։ Վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սերբիան Ադրբեջանի հետ արդեն պայմանագիր է կնքել կամ առաջիկայում կնքելու է՝ 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 311 մլն եվրո արժեքով։

Էմմա Չոբանյան