Ինչպես հաղթահարել իրավական նորմերի հակասությունները. գիտագործնական կոնֆերանս․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Ինչպե՞ս վարվել, երբ միևնույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը հակասում են իրար: Այդ նորմերից ո՞րը կիրառել, իրավունքի ի՞նչ սկզբունքներ և ի՞նչ կանոններ հաշվի առնելով, կամ այլ կերպ՝ ինչպե՞ս լուծել իրավական կոլիզիաները:

Դատախազներ, քննիչներ ու փաստաբաններ, ներկա և նախկին պաշտոնյաներ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ, տարբեր ատյանի ու տարբեր մասնագիտացմամբ դատավորներ այսօր հավաքվել էին մեկ հարկի տակ՝ «Իրավական նորմերի հակասությունները և դրանց հաղթահարման կառուցակարգերը» խորագիրը կրող գիտագործնական կոնֆերանսին մասնակցելու: Միջոցառումը վարում էին վերջերս լույս տեսած «Կոլիզիոն իրավունք» գրքի համահեղինակները:

Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանի գիտնական դատավորներ Կարեն Զարիկյանը, Ռաֆիկ Խանդանյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը «Կոլիզիոն իրավունք» վերտառությամբ ձեռնարկում անդրադարձել են իրավական նորմերի հակասությունների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի: Աշխատանքում կոլիզիոն նյութական և վարութային նորմերը ներկայացվում են իրավունքի պատմության, տեսության, օրենսդրության և իրավունքի փիլիսոփայության տեսանկյուններից:

Արաքս Մամուլյան