Նիդեռլանդների դատարանն ԱՄՆ-ին թույլատրել է կործանիչների պահեստամասեր մատակարարել Իսրայելին

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Նիդերլանդների կառավարությունը պարտավոր չէ դադարեցնել ԱՄՆ-ի պահեստից F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Իսրայելին։ Նման որոշում է կայացրել Հաագայի շրջանային դատարանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պահեստամասերի փոխանցման արգելքի հայցը ներկայացվել է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք պնդում են, որ Նիդերլանդները խախտում է միջազգային իրավունքը՝ Իսրայելին ռազմական տեխնիկայի մասեր մատակարարելով։

Հայցում ասվում էր, որ Իսրայելը կործանիչներն օգտագործում է Գազայի հատվածում հարձակումների համար, որոնց զոհ են դարձել նաև խաղաղ բնակիչները, ինչը կարող է որակվել որպես ռազմական հանցագործություն։ Հասարակական կազմակերպությունները պնդում էին, որ ենթադրյալ խախտումների կանխարգելումն ավելի կարևոր է, քան դաշնակից երկրների հանդեպ Նիդերլանդների առևտրային կամ քաղաքական պարտավորությունների կատարումը։

Նիդերլանդների կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում կայացնելուց առաջ կշռադատել է իրավիճակը և հաշվի առել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

Ըստ Reuters-ի՝ դատավորները համաձայնել են, որ կործանիչները, ամենայն հավանականությամբ, մասնակցել են Գազայի ռմբակոծմանը, հետևաբար, կարող են օգտագործվել պատերազմի օրենքների խախտմամբ։ Այնուամենայնիվ, դատարանը կարող է որոշում կայացնել միայն այն մասին՝ արդյո՞ք Նիդերլանդների կառավարությունը «ողջամիտ գնահատական» է տվել իրավիճակին՝ նախքան մատակարարումը թույլատրելը: Այս դեպքում Հաագայի դատարանը խախտումներ չի հայտնաբերել։

Էմմա Չոբանյան