Ռուսաստանում երկու հյուսիսային ծովերը դուրս են եկել ափերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
Բոլորը

Ռուսաստանում Բերինգի և Օխոտսկի ծովերը դուրս են եկել ափերից։ Փոթորիկի պատճառով Կամչատկայի գյուղերը ջրի տակ են անցնում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Օսորան, Իվաշկոն, Կարագան, Վիվենկան հեղեղման վտանգի տակ են, առավոտյան սահմանափակվել է երթևեկությունը Լևաշով հրվանդանի և Օկտյաբրսկի գյուղի միջև ընկած ճանապարհի 115-ից մինչև 129-րդ կիլոմետրը, առատ տեղումներ, բուռն քամիներ, վատ տեսանելիություն ամենուր։ Տեղացիները նավակներ են պատրաստում: Թերակղզու հյուսիսարևելյան ափին՝ Տիմլաթ, Իլպիրսկոյե, Ապուկա և Կորֆ գյուղերի մոտ, սպասվում են հեղեղումներ»,- գրում է Mash Տելեգրամ-ալիքը։

SHOT տելեգրամ-ալիքի փոխանցմամբ էլ՝ ուժեղ ալիքների պատճառով մի քանի բնակավայրեր հայտնվել են հեղեղումների գոտում։ Ջուրը մտել է Օսսոր, Կարագ, Իվաշկա, Օկտյաբրսկոյե գյուղեր։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները մեկնել են Վիվենկա գյուղ, որտեղ էլեկտրականություն չկա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Կամչատկայի Ուստ-Բոլշերեցկի շրջանի ավտոճանապարհի մի հատվածը փակվել է փոթորկի պատճառով։

Վատ եղանակը, կանխատեսումների համաձայն, կպահպանվի մինչև դեկտեմբերի 16-ի գիշերը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։