Յուրի Խաչատուրովը Մոսկվայում գործեր ունի, եթե չգնա ՀԱՊԿ-ը կկազմալուծվի․ փաստաբան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ում պետք է կատարի իր աշխատանքային պարտականություններն, ուստի այդ հանքամանքով պայմանավորված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի նրան թույլատրվի մեկնել մոսկվա։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրյալի համար պարտականություն չի սահմանում, եթե խափանման միջոցի փոփոխության համար գրավ է կիրառվել։ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է միջազգային կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար, ունի անհետաձգելի աշխատանքային պարտականություններ։ Աշխատանքի չկատարումը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ի կազմալուծման։ Նման դեպքից խուսափելու համար հունիս 30-ին դիմել ենք ՀՔԾ-ին՝ երկրից մեկնելու թույտվություն ստանալու համար, սակայն մինչ այս պահն այդ պատասխանը չենք ստացել»,-ասաց Պողոսյանը։

Պաշտպանը նշեց, որ Յուրի Խաչատուրովը պատրաստակամություն է հայտնել մեկնելուց հետո ցանկացած անհրաժեշտության դեպքում ետ վերադառնալՀայաստան։ «Մոսկվայում նրա գտնվելու վայրի մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Յուրի Խաչատուրովին, ում խափանման միջոցը փոխվել է 5 մլն դրամ գրավի դիմաց։

Աղավնի Սուքիասյան