ԵՄ-ի համար պիտի կարմիր գիծ լինի․ Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցություն են հայտնել Ադրբեջանում կալանավորված լրագրողներին

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանում իշխանությունների կողմից կալանավորված լրագրողներին։

«Ադրբեջանում կոռուպցիան հետաքննող անկախ լրագրողների նկատմամբ ճնշումներն անընդունելի են։ Եվրախորհրդարանը կանգնած է ժողովրդավարամետ ուժերի կողքին և պահանջում է անհապաղ ազատ արձակել բանտարկված լրագրողներին»,- X-ում գրել է գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը։

«Ադրբեջանում շատ անկախ լրագրողներ չեն մնացել, նրանց մեծ մասը կա՛մ ձերբակալվել է, կա՛մ լքել երկիրը անկախ լրատվամիջոցների վրա ճնշումների պատճառով: Այժմ ակնհայտ է, որ նախագահ Ալիևին ավելի շատ ոգեշնչել է Ղարաբաղում հաղթանակը, իրեն ընձեռնված հնարավորությունները Եվրամիության կողմից՝ առևտրային հարաբերությունների ընդլայնում, գազի և նավթի արտահանում Եվրոպա։ Այժմ նա իրեն բավական ուժեղ է համարում երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցները ոչնչացնելու համար»,- ընդգծել է ֆոն Կրամոնը «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում։

Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան էլ ասել է, որ լրագրողների ձերբակալություններն ու քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդումները պետք է համարվեն անընդունելի և կարմիր գիծ Եվրամիության համար՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը պետք է վերանայի կամ նույնիսկ չեղարկի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կնքված հուշագիրը։

«Անձամբ ես կարծում եմ, որ Փոխըմբռնման հուշագիրը չշարունակելը հնարավոր տարբերակներից է։ Երկրորդը, իհարկե, նպատակաուղղված պատժամիջոցների կիրառումն է այն պաշտոնյաների և կառավարության ներկայացուցիչների նկատմամբ, որոնք թիրախավորում են լրագրողներին և քաղաքացիական հասարակությանը, բանտարկում և նույնիսկ խոշտանգում: ԵՄ-ն դա միանշանակ կարող է անել։ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները մեծ քանակությամբ ակտիվներ ունեն Եվրոպայում։ Ակտիվների նկատմամբ կարող է կալանք դրվել, ինչպես ռուսական օրինակում։ Եթե ​​նրանք շարունակեն թիրախավորել լրագրողներին, ապա այդ քայլերը կարող են ձեռնարկվել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ»,- ասել է պատգամավորը։

Factor TV-ն ավելի վաղ գրել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է առնվազն 8 լրագրող։

Էմմա Չոբանյան