Ադրբեջանում արդար նախագահական ընտրությունների համար պայմաններ չկան․ հայտարարություն

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանի Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության կրթության կենտրոնը գնահատել է իրավական և քաղաքական միջավայրը՝ կապված Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների հետ։ Նշվում է, որ արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են «առանց որևէ լուրջ քաղաքական անհրաժեշտության, առանց բաց հրապարակային բանավեճի, առանց ընտրական գործընթացին բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղաքական կուսակցությունների և նախագահի թեկնածուների մասնակցության»։

Հաշվի չի առնվել նաև ընտրությունները «ողջամիտ ժամկետում» անցկացնելու սկզբունքը, որը հաստատվել է միջազգային փաստաթղթերով, որոնց միացել է նաև Ադրբեջանը։ Ընդհանուր առմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ ողջամիտ բացատրություն չի տրվել։

Կազմակերպությունը նաև փաստում է, որ ներկայում ադրբեջանական բանտերում շուրջ 200 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ լրագրողներ, հասարակական ակտիվիստներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հայտարարության մեջ ասվում է, որ կիրառվում են խոսքի ազատության սահմանափակումներ, գործում են «Լրատվամիջոցների մասին» և «Կուսակցությունների մասին» նոր օրենքները, որոնք ունեն ռեգրեսիվ բնույթ, արգելափակված են անկախ լրատվամիջոցներն ու կայքերը, զանգվածային հետապնդումներ են իրականացվում ակտիվիստների նկատմամբ։ Այս ամենն արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին դժվարացնում է ընտրական գործընթացի հետ կապված ժողովրդավարական պայմանների ապահովումը։

Մատնանշվում է նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ավելի քան 50 հանձնարարականների, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի երկու եզրակացությունների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ից ավելի որոշումների չկատարումը։

Կենտրոնը կարծում է, որ երկրում չի ստեղծվել մրցակցային քաղաքական միջավայր, ապահովված չէ արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատությունը, ինչպես նաև չկա լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ազատ գործունեության հնարավորություն։

Ընտրությունների նախաշեմին լուծվելիք կարևոր խնդիրներից է ընտրողների գրանցման և ընտրողների թվի ճշմարտացի ու հասկանալի հաշվառման գործող բարդ մեխանիզմի պարզեցումը։ Ըստ կազմակերպության՝ 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններն ազատ, թափանցիկ և մրցակցային կարգով անցկացնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով․ ազատ արձակել տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ համարվողներին, բոլոր քաղաքական կուսակցություններին պետք է իրավունք տրվի անցկացնելու իրենց հանդիպումները, ինչպես նաև խաղաղ ցույցերը, անհրաժեշտ է ժողովրդավարական փոփոխություններ կատարել օրենքներում՝ վերացնելու երկրում տեղական և միջազգային ՀԿ-ների ազատ գործունեության խոչընդոտները և դադարեցնելու քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետապնդումները, լրագրողների և բլոգերների հետապնդումները պետք է դադարեցվեն, անկախ և ընդդիմադիր  կայքերի արգելափակման միջոցառումները պետք է վերացվեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է խնդրեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին՝ ընտրությունների դիտորդական առաքելություններ հրավիրել երկիր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ըստ ժամանակացույցի՝ դրանք պետք է տեղի ունենային 2025-ի ապրիլին։

Այսօր էլ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ, կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդաղովը հայտարարել է, որ առաջիկայում տեղի է ունենալու կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ էլ առաջադրվելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։

Էմմա Չոբանյան