Նավալնին բանտից անհետացել է․ նրա ներկայացուցիչները չեն կարողանում կապ հաստատել ընդդիմադիր գործչի հետ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երկուշաբթի օրը Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները հայտարարել են, որ կորցրել են կապը Ռուսաստանի ընդդիմության բանտարկված առաջնորդի հետ, որը, ինչպես ենթադրվում էր, գտնվում է Մոսկվայից մոտ 150 մղոն դեպի արևելք գտնվող ուղղիչ գաղութում։ CNN-ը գրում է, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Նավալնին 19 տարվա ազատազրկման էր դատապարտվել օգոստոսին․ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու և բազմաթիվ այլ հանցագործությունների համար: Նա արդեն իսկ  ազատազրկման պատիժ էր կրում խիստ ռեժիմի գաղութում ՝ խարդախության և այլ մեղադրանքների համար, որոնք նա հերքում է:

Նավալնիի կողմնակիցները պնդում են, որ նրա ձերբակալությունն ու ազատազրկումը քաղաքական դրդապատճառներով՝ փորձ է լռեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա քննադատությունը:

Փաստաբանները մի քանի փորձ են կատարել մուտք գործել երկու ուղղիչ գաղութներ, որտեղ, ինչպես ենթադրվում էր, գտնվում է Նավալնին, որը լուրջ առողջական խնդիրներ ունի, հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Ըստ նրա՝ Նավալնիի հետ  կապը կորած է արդեն վեց օր։

Սպիտակ տունը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» Նավալնիի անհետացման մասին հաղորդագրություններով:

«Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել: Նախ, նրան ընդհանրապես չպետք է բանտ նստեցնեին, և մենք պատրաստվում ենք աշխատել Մոսկվայում մեր դեսպանատան հետ՝ տեսնելու, թե որքան ավելին կարող ենք պարզել», – լրագրողներին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Այն փաստը, որ մենք չենք կարող գտնել Ալեքսեյին, տագնապալի է, քանի որ անցյալ շաբաթ նա հիվանդացավ իր խցում. նրա գլուխը պտտվեց և պառկեց հատակին:  Գաղութի աշխատակիցներն անմիջապես վազեցին,  պառկեցրին Ալեքսեյին և  կաթիլային միացրին», –  պատմել է Նավալնիի ներկայացուցիչը։