Միջնորդում եմ իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել. Կարո Եղնուկյանը դիմել է Վանեցյանին և Օսիպյանին

Լուրեր

14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
Բոլորը

Կարո Եղնուկյանի միջնորդությունները ԱԱԾ պետին ու ոստիկանապետին:

Հարգելի պարոն Վանեցյան.

Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները: Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները:

Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ «Սասնա Ծռերին» ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով:

Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ:

Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարների գաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու:

Հարգելի պարոն Օսիպյան.

Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները:

Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները: Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն:

Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով:

Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ:

Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարներիգաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու: