«Ճիշտ է կառուցված, ախպոր պես»․ Երևանի 122 դպրոցի մարզադահլիճը չի համապատասխանում ստանդարտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան 122 դպրոցում էր: Վարչապետն այցելել էր նորակառույց դպրոց և մասնակցել շենքի բացման արարողությանը։

Նոր դպրոց՝ նոր մարզադահլիճ բասկետբոլի, ֆուտզալի և վոլեյբոլի համար։ Վարչապետի մամուլի գրասենյակի տարածած տեսանյութում ուշադրություն է գրավում այս կադրը․ դրանում տեսանելի է բասկետբոլի համար նախատեսված վահանը, որն առաջին հայացքից շատ մոտ է ամրացված պատին, իսկ խաղադաշտի դիմային գիծը շատ մոտ է պատին։ Արդյո՞ք դահլիճի նախագծման ժամանակ հաշվի են առնվել միջազգային ստանդարտները. Factor TV-ն գնացել է այս հարցի պատասխանի հետքերով։

Մարզադահլիճի շինարարությունն իրականացրել է «Բաղրամյանշին»-ԲԲԸ-ն՝ «Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտի նախագծով․ Factor TV-ի հարցմանը գրավոր պատասխանել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Փակ մարզադահլիճի շինարարության համար ծախսվել է շուրջ 90 միլիոն դրամ։ Մարզադահլիճի համար ձեռք է բերվել 24 անուն գույք՝ 1 մլն 936 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Վոլեյբոլի ցանցի և բասկետբոլի վահանակի համար ծախսվել է 207,052 դրամ։ Բակետբոլի վահանակը փակցված է պատից 80 սանտիմետր հեռավորության վրա։ Բասկետբոլի խաղադաշտի դիմային գծից մինչև պատն ընկած տարածությունը կազմում է 2,98 մետր»,- տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի գրավոր պատասխանից։

Թեև գրավոր պատասխանում նշված է, որ խաղադաշտի դիմային գծից մինչև պատն ընկած հեռավորությունը շուրջ 3 մետր է, հատակագծից տեսանելի է, որ վահանը և դիմային գիծը նույն հարթության վրա են։ Դա նկատելի է նաև բացման օրը նկարահանված կադրերում։

Արդյո՞ք գծից մինչև պատն ընկած 1 մետրից էլ պակաս հեռավորությունն անվտանգ է խաղային այնպիսի ակտիվ մարզաձևում, ինչպիսին բասկետբոլն է։ Բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանն ասում է՝ միջազգային ստանդարներով կողային գծերը պետք է պատերից հեռու լինեն 2 մետր:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն՝ բասկետբոլի խաղադաշտի չափսերն են՝ 28 մետր երկարություն, 15 մետր լայնություն։ Ըստ Մուրադյանի՝ Երևանի 122 դպրոցի մարզադահլիճի կահավորումը միջազգային ստանդարտներին չի համապատասխանում, երեխաների շրջանում հնարավոր չի լինի մրցումներ անցկացնել։ Չնայած մարզումների համար, ըստ մասնագետի, մարզադահլիճը կարող է գործածվել։

Արդյո՞ք նախագծողները խորհրդակցել են մարզաշխարհի ոլորտի մասնագետների հետ, արդյո՞ք հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու անվտանգության կանոնները․ «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Հովասափյանը վստահեցնում է, որ նախագծման ժամանակ եղել են մասնագիտական քննարկումներ, նաև պնդում է՝ կահավորումը ստանդարտներին համապատասխանում է։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից Factor.am-ին փոխանցեցին, որ Ալեքսանդր Բլոկի անվան 122 դպրոցի կահավորման աշխատանքներով հիմնադրամն է զբաղվել, սակայն թեմայի շուրջ մեկնաբանություն կարող են տալ միայն երկու շաբաթ հետո։

Հայաստանում քանի՞ նոր դպրոցի մարզադահլիճ է նախագծվել նման խնդիրներով․ Factor TV-ն հարցի պատասխանին հետամուտ կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան