ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տեղի ունեցած դրական զարգացումները և խաղաղության ամրապնդմանն ուղղված վերջին քայլերը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄԷ ԱԳՆ-ից։

Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել երկու երկրների կողմից համաձայնեցված վստահության միջոցները և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության  և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին, որը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների և ողջ կովկասյան տարածաշրջանի հետագա զարգացման ձեռքբերումը։

«ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարությունը վերահաստատել է, որ ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։