Փաշինյանին են ներկայացվել Դիլիջանում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ինչպես  ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանը։ Նա նաև ծանոթացել է քաղաքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։

Մասնավորապես, կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։ Փոխվել են կոնստրուկցիաները, տանիքը, հիմնային պատերը և այլն։ Վերակառուցումից հետո շենքը կունենա նույն արտաքին տեսքը, սակայն ավելի հարմարավետ նոր ու ժամանակակից ցուցադրություններ անցկացնելու համար։ 2024 թվականին՝ թանգարանի 45-ամյակին, նախատեսվում է թանգարանի վերաբացումը:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ներկայացվել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 128 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորել է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ 40%-ը՝ Կառավարությունը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2023 թվականին Կառավարությունը Դիլիջան համայնքին է նվիրաբերել մեկ աղբատար մեքենա (արժեքը՝ 61 մլն 500 հազար դրամ) և մեկ ունիվերսալ վակումային կոմունալ մեքենա (արժեքը՝ 80 մլն դրամ)։ Մինչ այդ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի և Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք էր բերվել մեկ աղբատար մեքենա և 200 աղբաման։