Ալիևը փորձում է երկարաձգել իր իշխանությունը կեղծված ընտրություններով․ Ադրբեջանի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների հիմք չի տեսնում

Լուրեր

07.04.2026 | 20:11
Սիմոնյանը տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժած տարբերակ և ընտրողաբար է ներկայացրել ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմությունը դժգոհում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու՝ նախագահ Իլհամ Ալիևի որոշման դեմ։ Հիշեցնենք՝ Ալիևը նախօրեին ստորագրել է համապատասխան հրամանագիրը, ըստ որի՝ արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի ապրիլին։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ «սովորաբար արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ են անցկացվում, երբ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում՝ այն վերացնելու համար»։

«Ներկայում Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ չկա։ Համենայն դեպս, այդպես է թվում»,- նշել է Հաջիլին։

Ըստ նրա՝ կարճ ժամկետում ընտրություններ նշանակելն ադրբեջանական հասարակության շահերի անտեսում է։ Հաջիլին հավելել է, որ երկու ամիսը շատ կարճ ժամանակահատված է նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, հատկապես, երբ ընտրությունները հանկարծակի են նշանակվում։

«Հանրապետական ​​այլընտրանք» կուսակցությունը (REAL) պատրաստվում է առաջիկա օրերին քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հարն ու որոշել՝ առաջադրե՞լ թեկնածու արտահերթ ընտրություններում, թե՞ ոչ, հայտարարել է կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը։

«Ամեն դեպքում, մենք կձգտենք փորձել բոլոր ընտրողներին ներգրավել ընտրություններին»,- ասել է Մամեդովը։

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին էլ կարծում է, որ առանց հանրային քննարկման Իլհամ Ալիևի կողմից փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելը ռեժիմի կողմից ընտրակեղծիքների նախապատրաստում է։

«Հիմա արդեն պարզ է դառնում, թե վերջին ամիսներին ինչու են ապօրինի ձերբակալությունները գրավել երկրի օրակարգը։ Ինչո՞ւ են վերջին ամիսներին արհեստականորեն վատթարացել երկրի հարաբերությունները այնպիսի պետությունների ու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն։ Այս քայլերով Իլհամ Ալիեւը հող էր նախապատրաստում նախատեսված արտահերթ ընտրություններն ավելի հեշտ կեղծելու համար։ Ալիևը հանկարծակի ընտրական ներկայացում է կազմակերպել զանգվածային ձերբակալությունների և ռեպրեսիաների մթնոլորտում, ժողովրդավարական աշխարհից մեկուսացված, մի իրավիճակում, երբ ընտրություններ անցկացնելու նույնիսկ նվազագույն հնարավորություններ չկան, և մտադիր է որոշ ժամանակով երկարաձգել իր անձնական իշխանությունը կեղծիքներով»,- գրել է Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ նման պայմաններում ընտրություններում մրցակացության նվազագույն հնարավորություններ էլ չեն լինի։

«Նախագահական ընտրությունների նախապատրաստումը հասարակական-քաղաքական ուժերից և ամբողջ ժողովրդից գաղտնի պայմաններում, դրանց անցկացումը ռեպրեսիվ միջավայրում, որտեղ մրցակցության նվազագույն հնարավորություններ չկան, խոստովանություն է, որ ռեժիմը վախենում է քաղաքական մրցակցությունից: Ռեժիմին արտահերթ ընտրությունների մղող մյուս պատճառն այն է, որ Պուտինի դաշնակիցը, ում հետ նա վերջերս ավելի է մտերմացել և ում վրա հույս է դնում, մոտ ապագայում կկրի ռազմական պարտություն և լուրջ քաղաքական անկում։ Իլհամ Ալիևը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը ոչ մրցակցային և կեղծված ընտրությունների միջոցով, քանի դեռ կա Պուտինի ռեժիմը»,- գրել է Քերիմլին։

Քաղաքական կառավարման ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին էլ կարծում է, որ նախագահական ընտրությունները նախատեսված ժամկետից 15 ամիս շուտ անցկացնելը վկայում է այն մասին, որ «պետության ղեկավարն ինքն իր վրա վստահ չէ»։

«Այն, որ ընտրությունները տեղի են ունենալու 15 ամիս շուտ, վկայում է այն մասին, որ երկրի ղեկավարը չի վստահում ո՛չ իրեն, ո՛չ գործընթացներին։ Այս տարի ԱՊՀ երկրներում տնտեսական աճի ամենացածր ցուցանիշն ունի Ադրբեջանը։ Հաջորդ տարի տնտեսական աճ չի սպասվում, սոցիալական ճեղքվածքն օրեցօր մեծանում է, և այս միտումը հաջորդ տարի կհասնի իր գագաթնակետին։ Նաև իշխանությունը չկարողացավ Ղարաբաղի «հաղթանակի լեգիտիմությունը» վերածել հանրային աջակցության, ինչպես ցանկանում էր»,- Meydan TV-ի հետ զրույցում ասել է Գասիմլին։

Նրա խոսքով՝ Ալիևի կառավարության ձեռքում չի մնացել արտաքին քաղաքական «քարտ», որը կարելի էր օգտագործել երկրի ներսում։ Ղարաբաղի հարցը վերջին «քարտն» էր, որ օգտագործվել է։

«Կարծում եմ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը 2025 թվականին չի հեռանա Ադրբեջանից, ինչը կնվազեցնի իշխանության լեգիտիմությունը երկրում։ Կշարունակվի նաև Արևմուտքի հետ հարաբերությունների խզման միտումը, ինչը որոշակի սպառնալիքներ կստեղծի իշխանության համար։ Վերջին ամիսների բռնաճնշումները կշարունակվեն նաև հաջորդ տարի, ուստի լրացուցիչ լարվածություն կառաջանա։ Դրա համար էլ ընտրությունները հայտարարվել են 15 ամիս շուտ»,-հավելել է Գասիմլին։

Էմմա Չոբանյան