Բրազիլիան զորքեր է կուտակում Վենեսուելայի հետ սահմանին՝ Կարակասի կողմից Գայանայի դեմ ռազմական ագրեսիայի սպառնալիքի պատճառով

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Բրազիլիան հայտարարել է Վենեսուելայի հետ սահմանին հավելյալ զորքեր տեղակայելու մտադրության մասին՝ այն բանից հետո, երբ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Լատինական Ամերիկայի մեկ այլ երկրի՝ Գայանայի տարածքի մի մասն իր երկրին միացնելու մտադրության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավթով հարուստ Գայանա-Էսսեկիբո շրջանը պատկանում է Գայանային, սակայն Վենեսուելան վիճարկում է դրա իրավունքները 19-րդ դարի վերջից։ Անցած կիրակի Վենեսուելայի իշխանությունները համազգային հանրաքվե են անցկացրել այս տարածքի բռնակցման հարցով։ Քվեարկության մասնակիցների 95%-ը կողմ է արտահայտվել։

Չնայած այս տպավորիչ ցուցանիշին՝ հանրաքվեին մասնակցել է ընդամենը շուրջ երկու միլիոն մարդ, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության մոտավորապես 10%-ը։

Նախագահ Մադուրոյին, սակայն, դա չի կաշկանդել, նա քվեարկության արդյունքներն անվանել է անվերապահ հաղթանակ և չորեքշաբթի սկսել է իրականացնել Գայանա-Էսսեկիբոյի միացման ծրագիրը՝ առաջարկելով երկրի Ազգային ժողովին ընդունել այս տարածքը Վենեսուելայի կազմի մեջ ներառելու մասին օրինագիծը։

Մադուրոն նաև պետական ​​նավթային ընկերությանը հանձնարարել է լիցենզիաներ տրամադրել տարածաշրջանի նավթահանքերի շահագործման համար։