Washington Post-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Washington Post-ի խմբագրության ավելի քան 750 աշխատակիցներ այսօր 24-ժամյա գործադուլ են անելու՝ ի նշան անձնակազմի կրճատումների և աշխատանքային նոր պայմանագրի կնքման հետաձգման դեմ բողոքի։ Սա պարբերականի աշխատակազմի ամենամեծ գործադուլն է վերջին 50 տարվա ընթացքում։

Գործադուլը կազմակերպել է «Washington Post-ի լրագրողների գիլդիան», որը 1934 թվականից ներկայացնում է պարբերականի աշխատակիցների շահերը։ Գործադուլավորները կոչ են անում ընթերցողներին զերծ մնալ այսօր կայք մուտք գործելուց և նյութեր կարդալուց՝ ի նշան համերաշխության։

Բողոքը ծավալվում է միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող թերթի համար դժվարին շրջանի ֆոնին։ Մեկ ամիս առաջ The Washington Post-ի ղեկավարությունը հայտնել էր, որ ընթացիկ տարում ակնկալվում է 100 միլիոն դոլարի վնաս և ծախսերի կրճատման ծրագիր էր ներկայացրել։

Ծրագիրը նախատեսում է աշխատողների թվի կրճատում 10%-ով (կամ 240 անձով), որից գրեթե կեսը՝ հենց խմբագրությունում։ Այս կապակցությամբ ղեկավարությունն աշխատակիցներին առաջարկել է դիտարկել կամավոր աշխատանքից ազատվելու տարբերակը՝ 6-ից 24 ամիս աշխատանքի ընթացքում բազային աշխատավարձի չափով փոխհատուցմամբ՝ կախված կոնկրետ աշխատողի ստաժից: