Ադրբեջանում կարմրուկի հետևանքով մարդկային կորուստների թիվն ավելանում է

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում կարմրուկի բռնկումն ուժգնանում է՝ ավելացնելով մահացածների թիվը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գուսարում կարմրուկով վարակվել է 27 մարդ։ Գուսարի շրջանային հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Անժելա Զալովայի խոսքով՝ նրանցից 24-ը դպրոցականներ են։ Նշվում է, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում՝ կանխելու կարմրուկի տարածումը։

Նախօրեին էլ տեղեկություններ էին տարածվել, որ մանկատանը կարմրուկով վարակվել է 40 երեխա, որից 11-ը հիվանդանոցում է, իսկ Խաչմազի շրջանում վարակման 20 դեպք է գրանցվել։ Իշխանությունները, սակայն, չեն մեկնաբանում այս հաղորդումները և վարակման դեպքերի պաշտոնական թարմացված տվյալներ չեն ներկայացնում։

Ըստ Ադրբեջանի Առողջապահության նախարարության նոյեմբերի 29-ի տարածած տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլից ի վեր բնակչության շրջանում գրանցվել են հիվանդության բռնկումներ։ Հիվանդությունը տարածված է հիմնականում երեխաների շրջանում։ Ապրիլից հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 284 դեպք, որից 35-ը՝ տարեցների շրջանում։

Կարմրուկի հետևանքով մահվան դեպքերը ևս ավելանում են․ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ երեխան է մահացել։ Նեֆթչալայի շրջանի Աշագի Սուրրա գյուղում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 10-ամյա աղջիկ է մահացել՝ Սամիրա Ալիևան։ Հարազատների խոսքով՝ աղջիկը վարակվել է մեկ շաբաթ առաջ, փորձել են նրան բուժել տանը, սակայն երեխայի վիճակն աստիճանաբար վատացել է։

Նշվում է, որ Սամիրայի եղբայրը նույնպես որոշ ժամանակ առաջ վարակվել է կարմրուկով և ապաքինվել։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

Հաղորդվում է նաև, որ հիվանդության տարածման պատճառով մի քանի դպրոցներում որոշ դասարաններ անցել են հեռավար ուսուցման։ Առողջապահության նախարարությունը  քաղաքացիներին կոչ է անում մինչև 10 տարեկան երեխաներին պարտադիր պատվաստել կարմրուկի դեմ։

Factor TV-ն ավելի վաղ ևս անդրադարձել էր Ադրբեջանում կարմրուկից մահվան դեպքերին։

Էմմա Չոբանյան