Էրդողանը Հունաստանի հետ նոր դարաշրջանի մասին է ազդարարում՝ որպես միակ խոչընդոտ նշելով ԱՄՆ-ին

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին այցելելու է Աթենք՝ թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հինգերորդ հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ այցը կնշանավորի Թուրքիայի և Հունաստանի միջև նոր դարաշրջանի սկիզբը։ Սակայն, Էրդողանի խոսքով, ԱՄՆ-ը խոչընդոտում է երկու երկրների երկկողմ հարաբերությունների բարելավմանը, գրում է Nordic Monitor-ը։

Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում Էրդողանն իր առաջիկա այցից առաջ կարևորել էր Թուրքիայի և Հունաստանի միջև՝ ընդգծելով, որ նման փոխկապակցված պատմություն ունեցող երկու երկրներին հարիր չէ բաժանարար հռետորաբանությամբ սնվել։

Այնուամենայնիվ, նախորդ տարիներին Էրդողանը բազմիցս զգուշացրել է Աթենքին, որ «Թայֆուն» նոր արտադրված տեղական հրթիռը կարող է թիրախավորել Հունաստանի մայրաքաղաքը՝ ավելի մեծացնելով լարվածությունը երկու երկրների միջև:

«Այժմ մենք սկսել ենք մեր սեփական հրթիռները պատրաստել։ Իհարկե, այս արտադրությունը վախեցնում է հույներին: Երբ ասում ես՝ «Թայֆուն», հույները վախենում են և ասում՝ «Աթենքին կհարվածի»: Իհարկե՝ կհարվածի»,- 2022 թվականի դեկտեմբերի 11-ին ունեցած ելույթում հայտարարել էր Էրդողանը։

Հունաստանի դեմ Թուրքիայի աճող հռետորաբանությունը բխում էր երկրի ափամերձ հատվածում գտնվող Էգեյան ծովի հունական կղզիներում աճող ռազմական ներկայությունից։ Էրդողանը հետևողականորեն ակնարկում էր հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ հայտարարելով. «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր, երբ ճիշտ ժամանակը լինի»:

«Մյուս կողմից՝ ո՞վ է մեզ հրահրում։ Այս պահին, երբ մենք նայում ենք, հատկապես Միացյալ Նահանգները ջանքեր էր գործադրում՝ մեզ իրարից բաժանելու համար»,- անցյալ շաբաթ լրագրողներին ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային չի վաճառել F-16 կործանիչերը, փոխարենը դրանք վաճառել է Հունաստանին՝ հավելելով, որ դա անընդունելի է։ Էրդողանը նաև քննադատել էր հարևան երկրում ԱՄՆ-ի աճող ռազմական ներկայությունը:

«Հունաստանում կա մոտ 10 բազա։ Ո՞ւմ են սպառնում այդ բազաները. Ինչո՞ւ են այդ բազաները ստեղծվում Հունաստանում»,-ասել էր նա՝ նշելով, թե Հունաստանն ինքը դարձել է ԱՄՆ ռազմաբազա։

Հունաստանում կա միայն մեկ փաստացի ամերիկյան բազա՝ Սուդայի ծովածոցում, որը ԱՄՆ-ը շահագործում է 1969 թվականից: Ամերիկյան ուժերին տրվել է մուտք դեպի հունական չորս լրացուցիչ բազա՝ համաձայն ԱՄՆ-Հունաստան պաշտպանական համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերին և վավերացվել Հունաստանի խորհրդարանի կողմից։

Էմմա Չոբանյան