ԱՄՆ-ը Գազայի հատվածը պատերազմից հետո կառավարելու ծրագիր է մշակել․ Politico

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մշակել է փուլային ծրագիր, որը նախատեսում է նորացված Պաղեստինի ինքնավարություն, որը պատերազմից հետո, ի վերջո, վերահսկողություն կսահմանի Գազայի հատվածի նկատմամբ: Ամերիկացի պաշտոնյաները դա համարում են վատ տարբերակներից լավագույնը, գրում է Politico-ն։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և վարչակազմի այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն հայտարարել են, որ Պաղեստինի ինքնավարությունը պետք է կառավարի Գազայի հատվածը: Այնուամենայնիվ, նրանք արդեն հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիմադրությանը, որը փաստացիորեն բացառել է Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության հետագա դերը:

Իսրայելի պաշտոնյաները հիմնականում չեն ցանկանում ներկայիս պատերազմից դուրս որևէ հարց քննարկել: Սակայն պլանների հետևում կանգնած ամերիկացի ստրատեգները շարունակում են վերադառնալ Պաղեստինի ինքնավարության վարչակազմի հարցին, որը կառավարում է Արևմտյան ափի որոշ հատվածներ: Ըստ նրանց՝ սա ամենաիրատեսական տարբերակն է։

«Մենք խրվել մնացել ենք: Պաղեստինի ինքնավարության համար կա ուժեղ քաղաքական առավելություն Գազայի հատվածում ղեկավար դեր խաղալու համար, բայց այն ունի լեգիտիմության և կարողությունների հետ կապված լուրջ խնդիրներ»,- բացատրել է Պետքարտուղարությունը:

Ընդարձակ հայեցակարգը վերաբերում է Գազայի բազմափուլային վերակառուցմանը՝ իսրայելական ուժերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև ծանր մարտերի ավարտից հետո: Պաշտոնյաները շեշտել են, որ առաջ քաշվող գաղափարներն իրենց սկզբնական շրջանում են և կախված են բազմաթիվ անկանխատեսելի փոփոխականներից: ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են, որ ծանր մարտերը կշարունակվեն առնվազն ևս մի քանի շաբաթ: