Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ԱՄԷ-ում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայետի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Դուբայում COP28-ի շրջանակում:

Պայետը նախ ծանոթացել է Ադրբեջանի տաղավարին, որտեղ նրան տեղեկացվել է «կանաչ» էներգետիկայի և կլիմայական պետական ​​քաղաքականության, երկրի «կանաչ զարգացման» կուրսի իրականացման նպատակների և առաջընթացի մասին։

Հանդիպմանը քննարկվել են մեթանի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումները, Ադրբեջանում ցամաքում և ծովում «կանաչ» էներգիայի աղբյուրների ստեղծումը, ջրածնի արտադրությունը, ինչպես նաև Կասպից ծով-Սև ծով-Եվրամիություն էներգետիկ միջանցքով Եվրոպային էլեկտրաէներգիա և կանաչ ջրածին մատակարարելու հեռանկարները՝ որպես էներգետիկ անվտանգության ապահովման «Կանաչ էներգետիկ միջանցք» նախագծի մաս:

Նշվել է, որ 2027 թվականին երկրի էներգոհամակարգին կմիանա վերականգնվող էներգիայի 1870 ՄՎտ հզորությունը, իսկ հաջորդ փուլում կիրականացվի Եվրոպա կանաչ էներգիա արտահանելու նախագիծը։

Քննարկվել են նաև էներգետիկ միջանցքին Կենտրոնական Ասիայի երկրների միանալու հնարավորության հեռանկարները։

Էմմա Չոբանյան